«Ձմեռվա ավտո, պռոշները չներկած շարժիչ ու ամեն ինչ ունեցող X5». Կիրակին` ավտոշուկայում

16:26 22/02/2012 » Հասարակություն

«Ձմեռվա ավտո, պռոշները չներկած շարժիչ ու ամեն ինչ ունեցող X5». Կիրակին` ավտոշուկայում



Երևանի Նուբարաշեն համայնքում գործող ավտոշուկան դեռևս ուրբաթ օրվանից է  լեփ-լեցուն  լինում: Ավտոմեքենա վաճառողները մեկ-երկու օր առաջ բերում են իրենց ապրանքը, հարմար տեղ կայանում ու գնում` հանգստյան օրերին վերադառնալու նպատակով:

Panorama.am-ի տեսախցիկը  կիրակի օրը շրջել է շուկայում, ֆիքսել վաճառվող մեքենաներն ու զրուցել վաճառողների հետ` վաճառքի պայմանների, առաջարկվող գնի ու մատուցող ծառայությունների մասին: Չնայած ցրտին, ձյունածածակ գետնին, վաճառվող մեքենաների պակաս չի զգացվել:

«Ներողություն, որ կոսմետիկա չենք արել, պռոշները չենք փայլացրել»,-մի քիչ կեղտոտ շարժիչը ներկայացնելով կատակեց վաճառողներից մեկը:

Մեկ ուրիշն էլ ներկայացնելով իր ռուսական արտադրության կարմիր «Նիվան»` նշեց. «Ձմեռվա ավտո է, որտեղ ասես գնում է»:
«Ամեն ինչ ունի, բացի մոնիտորից, գինն էլ 27 հազար դոլար»,-X5-ի տերն էլ այսպես է գովում:

Վաճառվող մեքենաների գնի, արտադրության թվի, առաջարկվող ծառայությունների ու պայմանների մասին մանրամասներ կարող եք դիտել առաջարկվող տեսանյութում: Panorama.am-ը կշարունակի ավտո գնել ցանկացողներին ներկայացնել շուկայում եղած առաջարկները:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց