Ծառուկյանը զենքից չի հրաժարվում. «Իմ ու ժողովրդի միջև փորձում են սեպ խրել»

17:29 23/04/2012 » Օրվա մամուլ

Ծառուկյանը զենքից չի հրաժարվում. «Իմ ու ժողովրդի միջև փորձում են սեպ խրել»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր եղել է Արարատ մարզի մի շարք համայնքներում: Արարատցիներին կուսակցության ծրագրային դրույթները ներկայացնելուց զատ Գ.Ծառուկյանը, դիմելով հավաքվածներին, անդրադարձել է նաև զենքի պատմությանը, որ օրեր շարունակ շահարկվում է մամուլում:

ԲՀԿ առաջնորդը, Aravot.am-ի փոխանցմամբ, մասնավորապես հայտարարել է, որ այդ ողջ պատմությունը միայն մեկ նպատակ է հետապնդել` «փորձում են իրեն ժողովրդի աչքից գցել, իր ու ժողովրդի միջև սեպ խրել»: Սակայն ո՞վ կամ ի՞նչ քաղաքական ուժ է դրա ետևում կանգնած կուսակցապետը չի մանրամասնել` հավելելով միայն, որ այդպիսով նաև փորձ է արվում ուշադրությունը շեղել հիմնական խնդիրներից:

«Ման են գալիս, բայց ոչ մի բան էլ չեն գտնում: Ասում են, թե Ծառուկյանի կոստյումի տակ պիստալետ ա եղել: Պիստալետից ես չեմ հրաժարվում, բայց իմ խնդիրը ժողովրդի հետ չի: Ես ձեր ցավը տանեմ…»,- հայտարարել է նա:

Այնուհետ Գ.Ծառուկյանը հորդորել է հավաքվածներին չհավատալ իր անվան հետ կապվող լուրերը ու չենթարկվել որևէ չինովնիկի ճնշումներին` «գնացեք ու քվեարկեք խղճի ու սրտի մտոք» ասել է նա:

Հիշեցնենք անցյալ շաբաթ Էջմիածնում կայացած նախընտրական հանդիպումից հետո Գ.Ծառուկյանը բեմահարթակից կռացել էր ողջունելու ժողովրդին ու այդ պահին տեսախցիկը ֆիքսել էր նրա գոտկատեղին ատրճանակի նման առարկա:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց