Այվազովսկու կտավը վաճառվել է ռեկորդային գնով

09:09 25/04/2012 » Մշակույթ

Այվազովսկու կտավը վաճառվել է ռեկորդային գնով

Լոնդոնում աճուրդի ժամանակ Հովհաննես Այվազովսկու նկարների գնի հերթական ռեկորդ է սահմանվել: Sotheby's-ում Այվազովսկու «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի նեղուցի տեսարանը» կտավը վաճառվել է ավելի քան 3 միլիոն ֆունտ ստեռլինգով, որը համարժեք է ավելի քան 5 միլիոն դոլարին: Այս մասին հաղորդել են աճուրդի տան մամուլի ծառայությունից:

Գնորդը չի ցանկացել բացահայտել իր անունը, նա սակարկել է հեռախոսով: Կտավի մեկնարկային գինը չի անցել 1,8 միլիոն ֆունտը: Այվազովսկու կտավների գնի նախորդ ռեկորդը սահմանվել էր 2007 թվականին: Այն ժամանակ «Կոստանդնուպոլիսը լուսաբացին» նկարը վաճառվել էր 2,7 միլիոն ֆունտով:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց