Gallup. Եթե այս կիրակի լինեին ընտրությունները, ապա ՀՀԿ-ին կընտրեր հարցվածների 39.2-ը, իսկ ԲՀԿ-ին` 29.9 տոկոսը (տեսանյութ)

12:20 27/04/2012 » Քաղաքական

Gallup. Եթե այս կիրակի լինեին ընտրությունները, ապա ՀՀԿ-ին կընտրեր հարցվածների 39.2-ը, իսկ ԲՀԿ-ին` 29.9 տոկոսը (տեսանյութ)



«Արմենիա» հեռուստաընկերության պատվերով Gallup International Association-ը Երևանում և Հայաստանի մարզերում ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում անցկացրել է սոցհարցումներ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների նախնական պատկերը ստանալու համար:

Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում Gallup International Association ընկերության ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց դրանց արդյունքները:

Հարցվածները դեմ առ դեմ սկզբունքով պատասխանել են մի շարք հարցերի, բայց թերևս ամենաառանցքայինը նա է, թե ո՞ր կուսակցությանը նրանք ձայն կտային, եթե ընտրությունները տեղի ունենային արդեն այս կիրակի:

Ըստ այդմ արդեն իսկ կողմնորոշված ընտրազանգվածի ձայների բաշխվածության համաձայն, առաջատարը ՀՀԿ-ն է` նրա օգտին կքվեարկեր հարցվածների 39.2 տոկոսը, այնուհետ «Բարգավաճ Հայաստանն» է` 29.9 տոկոս:

Առաջատար երկու այս կուսակցությունների ու քաղաքական մյուս ուժերի միջև տարբերությունը գրեթե 17 տոկոս է կազմում, քանի որ վստահության տեսանկյունից երրորդ տեղում ՀԱԿ-ն է` նրան կընտրեր հարցվածների 12.2 տոկոսը: Այնուհետ գալիս է «Ժառանգությունը» իր 6.3 տոկոսով, «Օրինաց երկիրը» ` 6 տոկոս, Դաշնակցությունը` 5.3 տոկոս, իսկ Կոմկուսն ու Դեմկուսը ամենից քիչ վստահության արժանացած քաղաքական ուժերն են` նրանց այս կիրակի կընտրեր միայն հարցվածների, համապատասխանաբար` 1.1 և 0.1 տոկոսը:

Հաջորդ հարցով փորձ է արվել ճշտել, թե քաղաքական ո՞ր կուսակցությունն է նրանց կարծիքով, առավել հեղինակավոր: Այս հարցման արդյունքում ևս առաջատարը ՀՀԿ-ն է` այս ուժը հեղինակավոր է համարում հարցվածների 56 տոկոսը, «Բարգավաճ Հայաստանը» հեղինակավոր է հարցվածների 50 տոկոսի համար: Մյուս արդյունքների նկատմամբ տոկոսային ահռելի բացվածքը վկայում է, որ հեղինակավորության առումով, թերևս միայն այդ երկու ուժերն են Հայաստանում աչքի ընկնում, քանզի ՀՅԴ ու «Օրինաց երկիր» կուսակցություններին այդպիսին են համարում հարցվածների միայն 7 տոկոսը, «Ժառանգությունը» հեղինակավոր է միայն 5 տոկոսի համար, իսկ ՀԱԿ-ը ավելի քիչ` 4 տոկոսի համար: Կոմկուսն ու դեմկուսը դարձյալ աղյուսակի ամենաներքևում են` 1 տոկոս:
Ի դեպ, հարցվածների 11 տոկոսի համար նշված կուսակցություններից և ոչ մեկը հեղինակավոր չէ:

Նախորդող լուրերը` Gallup-ի մասնագետը չի բացառում, որ մայիսի 6-ին առանձին կուսակցություններ կխոչընդոտեն իրենց աշխատանքը

Ստորագրվեց. Հայաստանում առաջին անգամ ընտրության օրը կանցկացվի էքզիտ փոլ

«Գելափ»-ի հարցումների համաձայն, նվազագույն շեմը հաղթահարում են 5 ուժեր

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց