Խոսեպ Գվարդիոլա. «Զգում եմ, որ հոգնել եմ»

18:48 27/04/2012 » Սպորտ

Խոսեպ Գվարդիոլա. «Զգում եմ, որ հոգնել եմ»

«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է այն պատճառները, որոնք ստիպել են իրեն հեռանալ կատալոնյան թիմից: Հիշեցնենք, որ ակումբի նախագահ Սանդրո Ռոսսելն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հաղորդել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո այդ մասնագետի հետ պայմանագիրը չի երկարաձգվի:

«Ամեն ինչ շատ պարզ է. 4 տարին, որի ընթացքում գլխավորում եմ թիմը, մեծ ժամանակահատված է,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է AP-ն:- Ամեն օր զգում էի, որ ինձանից ավելին են սպասում: Ճնշում էի զգում և միշտ պետք է մեջս ուժեր գտնեի` ֆուտբոլիստներին մոտիվացիա հաղորդելու համար: Չեմ թաքցնում, դա ինձ դուր էր գալիս, սակայն հիմա զգում եմ, որ հոգնել եմ և դադար պետք է տամ: Անկեղծորեն հավատում եմ, որ այն մարդու գլխավորությամբ, ով պետք է փոխարինի ինձ գլխավոր մարզչի պաշտոնում, «Բարսելոնը» կհասնի այն ամենին, ինչին չի հասել իմ օրոք: Ներողություն եմ խնդրում երկրպագուներից, որոնց նեղացնում եմ հեռանալով»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց