ՊՆ. ՀՀ զինված ուժերը իրավիճակին համարժեք գործողություններ են իրականացնելու

15:25 28/04/2012 » Քաղաքական

ՊՆ. ՀՀ զինված ուժերը իրավիճակին համարժեք գործողություններ են իրականացնելու

Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին օրերին շփման գծում ադրբեջանական կողմն ակտիվություն է ցուցաբերում, ինչի արդյունքում հայկական կողմն ունի երեք զոհ, վիրավորներ, ինչպես նաև ինտենսիվ կրահերթեր են արձակվել հայկական բնակավայրի ուղղությամբ, Panorama.am-ը ՊՆ-ից փորձեց ճշտել, թե՝ ինչ համապատասխան միջոցառումներ է ձեռնակելու, ադրբեջանական կողմի ակտիվությունը մեկուսացնելու, սադրիչ գործողություններին համարժեք պատասխան տալու համար:

Ի պատասխան, ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ փոխանցեցին.
«ՀՀ պաշտպանության նախարարության արձագանքը մեկն է. ՀՀ զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն արդեն հավաստիացրել է, որ հակառակորդն անպատիժ չի մնալու: ՀՀ զինված ուժերը շփման գծի ամբողջ երկայնքով, չենթակվելով հակառակորդի սադրանքներին, իրականացվելու են իրավիճակին համարժեք գործողություններ»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց