Gallup Organization. ՀՀԿ-ին պատրաստ է ընտրել հարցվածների 42 %-ը, ԲՀԿ-ին` 28 %-ը. ԲՀԿ-ն կորցրել է վստահության 2 % (տեսանյութ)

11:00 28/04/2012 » Քաղաքական

Gallup Organization. ՀՀԿ-ին պատրաստ է ընտրել հարցվածների 42 %-ը, ԲՀԿ-ին` 28 %-ը. ԲՀԿ-ն կորցրել է վստահության 2 % (տեսանյութ)



Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքի պատվերով Gallup սոցիոլոգիական հետազոտությունների համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպությունը իրականացնում է հասարակական կարծիքի ուսումնասիրություն, որի առաջին արդյունքները հանրությանը ներկայացվել են դեռևս ապրիլի 17-ն:

Ընդհանուր առմամբ, ծրագիրը տևելու է 2012թ-ի ապրիլից մինչ 2013թ-ի փետրվարն ընկած ժամանակահատված, իրականացնելու են Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան և The Gallup Organization-ը:

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Gallup Europe ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռասա Ալիշաուսկենեն ներկայացրեց երկրորդ փուլի` ապրիլի 16-22-ի ուսումնասիրության արդյունքները:

Հարցմանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող ՀՀ 1.015 քաղաքացի, իսկ արդյունքները ցույց են տվել, որ խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ առավել մեծ աջակցություն վայելում են երկու կուսակցություն` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն:

Այդպես, երկրորդ փուլի հարցումների համաձայն, ՀՀԿ-ի օգտին քվեարկել պատրաստ է հարցվածների 39 տոկոսը( ինչն առաջին փուլի արդյունքների համեմատ 5 տոկոսով ավելի է) և կամ ` հավանական ընտրողների 42 տոկոսը: Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը պատրաստ է ձայն տալ ընտրողների 26 տոկոսը (ինչը նախորդ արդյունքների համեմատ նվազել է 2 տոկոսով) և կամ հավանական ընտրողների 28 տոկոսը:

«Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ անցած շաբաթվա ընթացքում ավելացել է ՀՀԿ-ի հանդեպ վստահությունը, իսկ մնացած կուսակցությունները թերևս մնացել են նույն շեմին»,- նշեց տիկին Ալիշաուսկենեն:

Ըստ հարցման արդյունքների ևս երեք կուսակցություն կարող են հայտնվել ապագա խորհրդարանում, դրանք են ` ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այն դեռ տատանվում է անցողիկ շեմում և քարոզարշավի վերջին երկու շաբաթները կանխորոշիչ դերակատարում կունենան այս կուսակցության համար:

Տիկին Ալիշաուսկենեն նշեց, որ ապրիլի 22-ի դրությամբ, ՀԱԿ-ին պատրաստ է ընտրել հարցվածների 7 տոկոսը, «Օրինաց երկիր» կուսակցությանը` 5 տոկոս:

Հարցվածների 66 տոկոսը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք պատրաստվում է ընտրել, իսկ 23 տոկոսը նշել է, որ հավանաբար, կմասնակցի ընտրություններին:







Նախորդող լուրերը` Gallup-ի մասնագետը չի բացառում, որ մայիսի 6-ին առանձին կուսակցություններ կխոչընդոտեն իրենց աշխատանքը

Ստորագրվեց. Հայաստանում առաջին անգամ ընտրության օրը կանցկացվի էքզիտ փոլ

«Գելափ»-ի հարցումների համաձայն, նվազագույն շեմը հաղթահարում են 5 ուժեր

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց