Սերժ Սարգսյան. Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա արժանապատվորեն աշխատելու

11:32 29/04/2012 » Քաղաքական

Սերժ Սարգսյան. Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա արժանապատվորեն աշխատելու

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ.  ՀՀԿ քարոզարշավի շրջանակներում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Շիրակի մարզում է։

Հանդիպելով Մարալիկի բնակիչների հետ, նախագահն ասաց, որ ՀՀԿ ն ազնիվ է եղել իր նպատակներում ու գործունեության մեջ։ Խոսելով երկրի տնտեսական վիճակի մասին, ՀՀ նախագահն ընդգծեց, որ տնտեսական աճի արդյունքները պետք է շոշափելի լինեն յուրաքանչյուրի համար։ Առաջիկայում շեշտը պետք է դրվի տնտեսական հաջողությունների վրա, ինչի արդյունքում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա արժանապատվորեն աշխատելու, իր և իր ընտանիքի համար համապատասխան միջոցներ ստեղծելու։

Նախագահը հայտարարեց, որ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի Հայաստանը ապրանքներ ներկրող տնտեությունից վերափոխվի ապրանքներ արտահանող երկրի. «Մենք չունենք նավթ ու գազ, մեր հիմնական հարստությունը մեր մարդկային ռեսուրսն է»։

Նախագահը նշեց, որ չնայած մեր երկիրը շրջապատող որոշ հարևանների անբարյացակամությանն ու թշնամանքին, մենք պայքարել ենք ու դիմակայել բազմաթիվ մարտահրավերների։

«Եթե մենք չհավատայինք, չէինք կարողանա ստեղծել ուժեղ ու պաշտպանված Հայաստան յուրաքանչյուրի համար։ Պետք է հավատանք ինքներս մեր ուժերին, ապա հավատանք մեր նպատակին»,- ասաց Սերժ Սարգսյանը։

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց