Գվարդիոլան հպարտանում է և ներողություն խնդրում

13:42 30/04/2012 » Սպորտ

Գվարդիոլան հպարտանում է և ներողություն խնդրում

«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Իսպանիայի առաջնությունում «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ 7:0 հաշվով տոնած հաղթանակից հետո առանձնացրել է Պեդրո Ռոդրիգեսին և ներողություն խնդրել իր սաների պահվածքի համար, ովքեր չափազանց բուռն են նշել մադրիդյան թիմի դարպասը խփած 5-րդ գոլը:

«Բոլորն էլ արդեն հասկանում են, որ «Ռեալը» չեմպիոն կդառնա, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է թուլացնենք տեմպը: Այս խաղը ցույց տվեց մեր ուժը, մեր բարձր մակարդակը,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերել է «Sport»-ը:- Շատ ուրախ եմ Պեդրո Ռոդրիգեսի համար. նա գերազանց խաղ ցուցադրեց: Չեմ կասկածում, որ Տիտո Վիլանովայի ղեկավարությամբ այս թիմն ի վիճակի է հաջորդ մրցաշրջանում մեծ հաղթանակներ տոնել բոլոր ճակատներում: Ուզում եմ նաև ներողություն խնդրել «Ռայո Վալեկանոյի» երկրպագուներից: 5-րդ գոլից հետո իմ ֆուտբոլիստներն անթույլատրելի վարքագիծ դրսևորեցին: Հույս ունեմ, որ այլևս երբեք նման բան չի կրկնվի»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց