Freedom House.  Մամուլի ազատությունը Ադրբեջանում լուրջ մտահոգություն է առաջացնում

19:40 02/05/2012 » Տարածաշրջան

Freedom House. Մամուլի ազատությունը Ադրբեջանում լուրջ մտահոգություն է առաջացնում

«Freedom House» միջազգային իրապաշտպան կազմակերպությունը հերթական անգամ զետեղել է Ադրբեջանը ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում:

Կազմակերպության կայքում հրապարակված «Մամուլի ազատությունը 2012» զեկույցում Ադրբեջանը 172 երկրների և տարածքների շարքում զբաղեցնում է 172-րդ հորիզոնականը՝ կիսելով այն Զիմբաբավեի և Ռուսատանի հետ:

Իրավապաշտպանները ընդգծում են այն հանգամանքը, որ մամուլի ազատությունը Ադրբեջանում լուրջ մտահոգություն է առաջացնում:

«Freedom House» կազմակերպության նոր զեկույցի տվյալներով, հետազոտված 197 երկրներից 66-ը դասվել են ազատ, 72-ը՝ մասամբ ազատ, իսկ 59-ը ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում: Վերլուծությունը ցույց է տվել, որ երկրագնդի բնակչության միայն 14,5 %-ն է ապրում ազատ մամուլ ունեցող երկրներում: Իր հերթին երկիր մոլորակի բնակչության 45 %-ը ապրում է մասամբ ազատ, իսկ 40,5 %-ը ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում:

Այս տեսանկյունից ամանազատ երկրներ են ճանաչվել Ֆինլանդիան, Նորվեգիան, Շվեդիան: Իր հերթին մամուլի ազատության հարցում իրավիճակը առավել վատթար է Բելառուսում, Էրիտրեայում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում և Հյուսիսային Կորեայում:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց