Դրածո չեմ. Բրյուսովի նորընտիր ռեկտոր

16:13 12/06/2012 » Կրթություն

Դրածո չեմ. Բրյուսովի նորընտիր ռեկտոր

Մինչ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը ԿԳ նախարարի որոշումները բողոքարկում է դատական ատյաններում, այսօր բուհի խորհուրդը ռեկտոր ընտրեց  Գայանե Գասպարյանին:

Պարզվեց ռեկտորի պաշտոնում Գ. Գասպարյանին տեսնելը բուհի դասախոսների համար անակնկալ չէր, գիտեին, որ Մադոյանը ինքնաբացարկ է հայտնելու: «Կարևորը Զոլյանը չի լինի»,-ասաց դասախոսներից Եվա Կարապետյանը: Վաղը լրագրողների հետ հանդիպմանը Սուրեն Զոլյանը կանդրադառնա այսօրվա ընտրությանը:

Ծափահարությունների, «բռավո», «ուռա», «շնորհավոր» բացականչությունների տարափի ներքո, նորընտիր ռեկտոր Գայանե Գասպարյանը մի քանի հարցի պատասխանեց.

-Ի՞նչ քայլեր եք նախաձեռնելու ռեկտորի պաշտոնում:
-Շատ կարևորում եմ բարոյահոգաբանական վիճակի հարթեցումը, որպեսզի ժողովուրդը կարողանա իրեն հանգիստ զգալ համալսարանում, ժպիտի դեմքին մտնեն համալսարան: Գործ շատ եմ արել այս 1-1.5 ամսվա ընթացքում, շարունակելու ենք հարթ ու հանգիստ մեր գործունեությունը:

-Չե՞ք վախենում ուսանողներից:
-Բացարձակ չեմ վախենում, որովհետև ուսանողներն ինձ միշտ սիրել են: Մի քանի հոգու չսիրելը ինձ ոչ մի վախ չի ներշնչում:

-Ասում են` դրածո եք:

-Ես չեմ կարող դրածո լինել, երևի այն հազվագույտ ռեկտորներից եմ, ով առանց ոչ մի բանի, ամենաարդար ձևով ընտրվել եմ:

-Անհանգիստ էի՞ք:

-Գիտե՞ք, միշտ էլ անհագիստ ես լինում, մանավանդ որ երկու թեկնածու էինք:

-Ի՞նչ հիմնավորումով Մադոյանը ինքնաբացարկ ներկայացրեց:

-Չեմ կարող ասել, երբ ասացին, որ թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտարարել, ինքը ուղղակի ինքնաբացարկ հայտարարեց ու դուրս եկավ:

-Ինչո՞ւ հենց դուք ընտրվեցիք:
-Չգիտեմ:

-Զոլյանի գործելակերպը Ձեզ համար խո՞րթ էր:
-Ես բացարձակ ոչ դեմ եմ եղել, ոչ էլ խորթ է եղել: Ուս-ուսի մենք իրար հետ 10 տարի աշխատել ենք, և մենք այս համալսարանը ոտքի ենք կանգնացրել:

-Որտեղի՞ց է գալիս Ձեր և Զոլյանի լարվածությունը, վաղը ասուլիս է տալու, ենթադրվում է Ձեր հասցեին էլ մեղադրանքներ կհնչեցնի:
-Ես չեմ կարող որևէ բան ասել, ինչ էլ ասի, իր կարծքն է: Չեմ ուզում շատ բացվել, ես չեմ ուզում մեր նախկին ռեկտորի մասին որևէ բան ասել: Նա լավ գիտնական է, լավ ղեկավար է, շատ տարիներ իր հետ աշխատել ենք շատ համերաշխ ու լավ: Ժողովուրդ, մի ստիպեք ինձ որևէ բան ասել, այսքան ժամանակ որևէ ասուլիս չեմ տվել, որևէ բան չեմ ասել մեր ռեկտորի հասցեին, հիմա էլ չեմ ուզում որևէ բան ասել:

Նախորդող հրապարակում`
Բրյուսովի ռեկտորի թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց