- 13:36 | Աշխարհում Rolex Cosmograph Daytona հոբելյանական ժամերը պատրաստվել են պլատինից
Բրենդային այս ժամերը առաջին անգամ ներկայացվել էին 50 տարի առաջ հատուկ պրոֆեսիոնալ ավտոարշավորդների համար:
Աղբյուր` Luxplanet.ua - 13:30 | Աշխարհում Իսրայելը հրաժարվել է Երուսաղեմում ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությանը
Երկիրը մեղադրել է պաղեստինցիներին առաքելության աշխատանքը քաղաքականացնել փորձելու մեջ:
Աղբյուր` Ria.ru - 13:22 | Աշխարհում Ուկրաինացի պատգամավորները կոչ են անում արգելել գեյ-շքերթի անցկացումը Կիևում
Շքերթը նախատեսված է անցկացնել մայիսի 25-ին:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 13:15 | Հայաստան «Եթե մահացածները քվեարկում են, ապա ինչո՞ւ Խաչիկյանը չօգտագործեր նրանց հարստանալու համար»
Դաշնակցականը ծիծաղեցրել է պատգամավորներին:
Մանրամասները` Panorama.am - 13:08 | Աշխարհում Nescafé-ն համարվել է Շվեյցարիայի ամենաթանկարժեք ապրանքանիշը
Ընկերության գինը գնահատվել է 10,77 մլրդ դոլար:
Աղբյուր` Euromag.ru - 13:00 | Աշխարհում Աֆղանստանում պայթյունի հետևանքով 6 ոստիկան է զոհվել
Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ճանապարհին:
Աղբյուր՝ BBC Russian - 12:53 | Աշխարհում Ռուսաստանում կնշվի բևեռախույզի օրը
Հրամանը ստորագրվել է ՌԴ նախագահի կողմից:
Աղբյուր` Interfax.ru - 12:45 | Աշխարհում ՆԱՏՕ-ի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը կանցնի հունիսի 4-5-ին
28 երկրների ներկայացուցիչները կհավաքվեն Բրյուսելում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 12:35 | Հայաստան Իրանից բերված ալյուրը օգտագործման համար վտանգավոր է ճանաչվել
ԻԻՀ-ից ներկրվող 20420 կգ կշռով մսոսկրային ալյուրի բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Ագարակի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է բեռի տնօրինման արգելման կարգադրագիր:
Աղբյուր` Panorama.am - 12:29 | Աշխարհում Իրաքի հյուսիսում պայթյունների զոհ է դարձել 5 մարդ
44 բնակիչ վիրավոր է:
Աղբյուր` Ria.ru - 12:22 | Աշխարհում Նոր սկանդալ ԱՄՆ-ում. ՀԴԲ-ն հետևել է Fox News-ի լրագրողներին
Այս մասին հայտարարել է հեռուստաալիքի փոխնախագահը:
Աղբյուր` Newsru.com - 12:15 | Աշխարհում Մախաչկալայում կրկնակի ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 52-ի
Պայթյունների զոհ էր դարձել 4 մարդ:
Աղբյուր` Vesti.ru - 12:10 | Աշխարհում Աֆղանստանում չարգելեցին կանանց վաճառքը
Երկրի խորհրդարանը չեղյալ է համարել կանանց իրավունքների պաշտպանման նոր օրինագիծը:
Աղբյուր՝ Mignews.co.il - 11:58 | Աշխարհում Curiosity մարսագնացը վերականգնել է Մարսի ուսումնասիրությունը
Սարքը Կարմիր մոլորակ էր ժամանել 2012 թ. օգոստոսի 6-ին:
Աղբյուր` Itar-tass.com - 11:51 | Հայաստան «Դժոխք երկրի վրա». «Շիրակ կենտրոն»-ը` Գյումրու տնակների մասին
Տեսանյութը` Panorama.am
- 11:45 | Աշխարհում Լյուքսենբուրգը կփոխի Սահմանադրությունը
Փոփոխությունը կազդի նաև իշխանական զիված ուժերի ղեկավարության վրա:
Աղբյուր` Euromag.ru - 11:38 | Աշխարհում BMW-ն պաշտոնապես ներկայացրել է նոր М5 և М6 մոդելները
Ավտոմեքենաների նախնական գինը 103 հազար եվրոն է:
Աղբյուր` Luxplanet.ua - 11:30 | Աշխարհում Վերմոնտ նահանգում օրինականացրել են էֆթանազիան` «թեթև մահը»
Օրենքի ընդունումը թույլ կտա անբուժելի հիվանդին «վերահսկել իր ճակատագիրը»:
Աղբյուր` Lenta.ru - 11:23 | Աշխարհում Պաշտոնական. «Մոուրինյոն հեռանում է «Ռեալից»
Երեկ երեկոյան հատուկ հրավիրած մամուլի ասուլիսում հաստատել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Աղբյուր` Panorama.am - 11:15 | Աշխարհում Moody's-ը սպառնացել է իջեցնել ԱՄՆ-ի վարկանիշը
Կոնգրեսը և Սպիտակ տունը պետք է համաձայնության գան բյուջեի և պետպարտքի նվազեցման հարցերում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 11:08 | Աշխարհում Չինաստանում կառուցել են Ամիթաբհա Բուդդայի աշխարհի ամենաբարձր արձանը
Արձանի բարձրությունը հասնում է 48 մետրի:
Աղբյուր` Itar-tass.com - 11:02 | Աշխարհում Իսրայելցի զինվորականները գնդակահարել են սիրիական տարածքները
Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվել:
Աղբյուր` Ria.ru - 10:55 | Աշխարհում Apple-ը սկսել է առաջին iWatch-ի փորձարկումը
Նորույթը կներկայացվի ս.թ. հոկտեմբեր ամսին:
Աղբյուր` Vesti.ru - 10:50 | Հայաստան Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել «Փարաջանով» ֆիլմը
2012թ-ին ավարտին են հասցվել «Անվերջ վերադարձ», «Եթե բոլորը», «Սայաթ Նովա», «Ձայն լռության» ֆիլմերը:
Աղբյուր` Panorama.am - 10:43 | Աշխարհում Օբաման Օկլահոման աղետի գոտի է հայտարարել
Հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Աղբյուր՝ Gazeta.ru - 10:37 | Աշխարհում 1265թ-ին այս օրն է ծնվել Դանթե Ալիգիերին
1308-21 թվականներին գրված Աստվածային կատակերգությունը համարվել է իտալերենով ամենալավ գրական գործը և համաշխարհային գրականության գլուխգործոցը։
Աղբյուր` Calend.ru - 10:31 | Աշխարհում Գվատեմալայի նախկին ղեկավարին հրաժարվել են դատել ցեղասպանության համար
Երկրի Սահմանադրական դատարանը հանել է Էֆրաին Ռիոս Մոնտեի դեմ մեղադրանքը:
Աղբյուր` Vzglyad.ru - 10:25 | Հայաստան Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների աշխատանքին խոչընդոտելու դեպքը
Մանրամասները` Panorama.am
- 10:20 | Աշխարհում Հյուսիսային Կորեան ազատ է արձակել 16 չինացի ձկնորսներին
Չինացիներով նավը առգրավվել էր ավելի քան 2 շաբաթ առաջ:
Աղբյուր՝ BBC Russian - 10:15 | Աշխարհում Apple-ին կասկածում են հարկերից խուսափելու մեջ
Գումարի չափը կազմում է 44 մլրդ դոլար:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 10:10 | Աշխարհում ԱՄՆ. Օկլահոմա նահանգոմ տորնադոյի հետևանքով զոհերի թիվը հասել է 91-ի
Այդ թվում են 20 երեխաներ:
Աղբյուր` BBC - 10:05 | Հայաստան Ի՞նչ անել խոզերի ու հավերի հետ. Ցորենի թեփն արագ թանկանում է
Վերջին ամսվա ընթացքում ցորենի մեկ պարկ թեփը թանկացել է 700 դրամով:
Մանրամասները` Panorama.am - 10:00 | Հայաստան Այսօր կդիտվի փոփոխական ամպամածություն, առանց էական տեղումների եղանակ
Օդի ջերմաստիճանն այս օրերին զգալի կբաձրանա:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 23:00 | Աշխարհում Չիլիում երկրաշարժ է տեղի ունեցել
Ցնցման ուժգնությունը կազմել է 6,8 մագնիտուդ:
Աղբյուր` Mignews.co.il - 22:50 | Տարածաշրջան Վրաստանի նախկին վարչապետը 4-րդ անգամ է կանչվել հարցաքննության
Մանրամասները` Ria.ru
- 22:42 | Աշխարհում Մոուրինյոն լքում է «Ռեալը»
Այսօր հայտարարել է «Արքայական ակումբի» նախագահը:
Աղբյուր` Interfax.ru - 22:35 | Աշխարհում Սլովենիան մտադիր է դատի տալ Moody's-ին
Երկիրը մեղադրում է վարկանիշային ընկերությանը ֆինանսական խնդիրներ հրահրելու մեջ:
Աղբյուր` Itar-tass.com - 22:28 | Աշխարհում Ուկրաինայում վճարովի ճանապարհներ կհայտնվեն
Նախագծեը ընդգրկված են 2013-14 թ-ի տնտեսության զարգացման ծրագրում:
Աղբյուր` Rosbalt.ru - 22:20 | Հայաստան Օրենքից դուրս միջնորդություն անելը սովորություն է դարձել. Մուկուչյանը` Կոնգրեսի ներկայացուցչի միջնորդությունների մասին
Մանրամասները` Panorama.am
- 21:40 | Աշխարհում Ահաբեկչություն՝ Բաղդադի շիական թաղամասում
Զոհվել է 12, վիրավորվել՝ 26 մարդ:
Աղբյուր՝ Mignews.co.il - 21:33 | Հայաստան Յուրա Մովսիսյանի ռուսերեն առաջին բառը` «կատաստրոֆա»
Մանրամասները՝ Panorama.am
- 21:27 | Աշխարհում Մոսկվայի արտադրամասերից մեկում տեղի ունեցած խոշոր հրդեհը մարվել է
Զոհեր և վիրավորներ չկան:
Աղբյուր` Ria.ru - 21:15 | Աշխարհում Հյուսիսային Կորեան այսօրվա ընթացքում 6-րդ հրթիռն է արձակել
Հաղորդել է France Presse գործակալությունը:
Աղբյուր` Lenta.ru - 21:05 | Աշխարհում ՌԴ ԱԻՆ-ը բժիշկներով ինքնաթիռ կուղարկի Մախաչկալա
Կուղարկվեն նաև հոգեբաններ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 20:52 | Հայաստան Ուժեղ քամին վնասել է Սզնակ և Սյունիք գյուղերի տան տանիքները
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Աղբյուր` Panorama.am - 20:45 | Աշխարհում Մոլդովայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել
Վիրավորվել է 10-ը մարդ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 20:37 | Աշխարհում Երկրի վրա աստերոիդ է մոտենում
1998 QE23 անվանումով տիեզերական մարմինը 3 կմ շառավիղ ունի:
Աղբյուր` Vesti.ru - 20:30 | Աշխարհում Նինո Բուրջանաձեն առաջադրվել է Վրաստանի նախագահի պաշտոնում
Այս մասին հաղորդում է «Իտար-Տասս» լրատվական գործակալությունը:
Աղբյուր` Panorama.am - 20:23 | Աշխարհում Հույն աջերը խոստացել են թույլ չտալ Աթենքում մահմեդական մզկիթի կառուցումը
Նրանց կարծիքը կիսում են նաև հասարակ հույները:
Աղբյուր` Lenta.ru - 20:15 | Աշխարհում Հյուսիսային Կորեան 160 հազար բադ է ոչնչացրել՝ թռչնի գրիպից խուսափելու համար
Հայտնլ են տեղական ԶԼՄ-ները:
Աղբյուր՝ Gazeta.ru - 20:08 | Աշխարհում Google-ի օգտատերերը մի քանի զգուշացում են ստացել
Տեսաակնոցները չի կարելի կրել լոգասենյակում:
Աղբյուր` Breakingnews.ie - 20:00 | Աշխարհում Մեծ Բրիտանիան չի բացառում Սիրիայում գործողությունների զարգացման որևէ տարբերակ
Աղբյուր` Ria.ru
- 19:48 | Տարածաշրջան Թուրքիայում օդապարիկի վթարի զոհերի թիվը հասել է 2-ի
Եվս 23 մարդ վիրավորվել է:
Աղբյուր՝ Utro.ru - 19:40 | Աշխարհում Անկախ նախագահական ընտրությունների արդյունքից, Իրանում ուրանի հարստացումը շարունակվելու է
Հայտարարել է ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին:
Աղբյուր` Panorama.am - 19:33 | Տարածաշրջան Ալիևը ահանջում է վերահաշվարկել «Եվրատեսիլի» քվեարկության արդյունքները
Ադրբեջանցիների կողմից ռուս երգչուհու օգտին տրված ձայներն «անհետացել» են:
Աղբյուր՝ BBC Russian
19:17 16/06/2012 » Տնտեսություն
Հ. Բերբերյան. Գյուղացին կգա-կհամախմբվի այն ժամանակ, երբ տեսնի, որ այդտեղ օգուտ ունի
Գյուղատնտեսության խնդիրների, և դրանց հաղթահարման հնարավոր ուղիների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանի հետ:
- Գյուղատնտեսության ոլորտում ի՞նչ հիմնական խնդիրներ կառանձնացնեիք:
-Ասել եմ, կասեմ` մեզ մոտ հիմնականում մասնագիտական խնդիրներ գոյություն ունեն: Գյուղատնտեսությունը հետևողական աշխատանք է պահանջում: Սերմ գցողը պետք է իմանա, թե վերջում ինչ արդյունք պետք է լինի: Եթե մոլախոտ ես ցանում, մոլախոտ էլ կհավաքես: Եթե բարիք ես ցանում, բարիք կհավաքես: Այստեղ գիտելիքն անհրաժեշտություն է: Պետք է հասկանալ, թե երկիրն ուր ես տանում: Պետք է հասկանալ, թե որ ճյուղն է կարևոր Հայաստանի համար, մեր բնակլիմայական պայմանները պետք է հաշվի առնել, պետք է հաշվի առնել ներքին շուկայի պահանջարկը, և այն, թե ինչ կարող ենք արտահանել: Հողերի սեփականաշնորհումից հետո գրեթե մեկ տասնյակ նախարար ենք փոխել, բայց սայլը տեղից չի շարժվել:
- Այսինքն կադրերի՞ խնդիր ունենք:
-Իհարկե, իհարկե, գյուղատնտեսության այսօրվա, մեղմ ասած, անմխիթար վիճակը միայն և միայն կադրային քաղաքականության արդյունք է:
- Իսկ ներդրումների և վարկային ծրագրերի արդյունավետության հետ կապված ի՞նչ կասեք:
-Կառավարությունն այս տարի փորձ արեց մեղմացնել վարկային ռեսուրսը, չնայած ես խորապես համոզված եմ, որ այն սահմանափակ արդյունք տվեց, քանի որ գումարն այնքան էր, որ բոլորին չէր կարող հասնել: Չունենալով վերահսկողություն` բանկերը կրկին փորձեցին խաղեր խաղալ, 14 տոկոս էին խոսում, հետո 18 տոկոս էին համոզում և այլն և այլն: Համենայնդեպս` կառավարությունը փորձ արեց և ինչ-որ մի տեղ էլ հաջողություն ունեցավ: Բայց այսօր ավելի էական մեկ այլ խնդիր ունենք` պարարտանյութի խնդիրը: Կառավարությունը շատ լավ քայլ արեց` 6 հազար դրամով 25 հազար տոննա պարարտանյութ հասցրեց մեր գյուղացուն: Բայց այսօր արդեն նրա արժեքը 10 000 դրամ է: Այսինքն` չներկրվեց այնքան, որ կապահովեր ամբողջ տարվա ցիկլը: Աշնանը մենք կունենանք աշնանացանի համար 5-7 հազար տոննա պարարտանյութի պահանջարկ: Արդյո՞ք դրա մասին մտածել են: Այսօր ունենք անբարեխիղճ մարդիկ, ովքեր ժամանակին մեծ քանակությամբ ձեռք են բերել, հիմա թանկ գնով վաճառում են և դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում:
- Այդ խնդիրները Դուք որևէ ատյանում բարձրացնո՞ւմ եք:
-Գիտեք, այսօր դեռ վաղ է բարձրացնել, քանի որ կառավարության կազմը հստակ չէ: Բնականաբար, պահանջելու ենք, մոտ մեկ ամիս հետո մենք կանդրադառնանք այս վիճակին և թող պատասխանատուները պատասխան տան, թե ինչու է պետության կողմից սուբսիդավորված պարարտանյութը շուկայում հայտնվում 10 հազար դրամով:
- Գյուղատնտեսության ոլորտի առավել խնդրահարույց կողմերից է ոռոգման համակարգը: Դուք ունե՞ք տվյալներ:
-Այո, ոռոգման ցանցի հետ կապված մեծ քանակությամբ բողոքներ կան: Եթե գիտականորեն հիմնավորված է, որ կարտոֆիլի 1 հեկտարի մեկանգամյա ոռոգման համար 750 տոննա ջուր է հարկավոր, այսօր ջուր մատակարարող ընկերությունները փորձում են նորմատիվները բարձրացնել` հաշվի չառնելով ֆերմերների կարծիքը: Իրենք են որոշում, թե գյուղացին կարտոֆիլին 4 անգամ պետք է ջրի, թե 5 անգամ: Դա իհարկե արվել է ի օգուտ փող հավաքողների: Մենք այս առնչությամբ լուրջ ուսումնասիրություններ ենք անում: Կա բույսի ոռոգման նորմատիվ պահանջարկ, որը, կարծում եմ, այսօր խախտված է:
- Լծակներ ունեք այդ խնդիրները բարձրացնելու և լուծումների հասնելու համար:
-Պետք է դիմենք ՀՀ նախագահին, վարչապետին, մամուլով հանդես կգանք, ինչևիցե, համենայնդեպս, կփորձենք այդ ապօրինությունները կանխել: Ջրբաշխն այսօր կանխիկ գումար է հավաքում, ինչո՞ւ նա չպետք է հարկվի: Թող ՀԴՄ-ներ կախեն կողքերից: Թե՞ ձեռք չի տալիս: Սա Ձեր կայքի միջոցով իմ առաջարկն է կառավարությանը, որ հենց վաղն էլ ՀԴՄ-ների համակարգը ներդնեն ջրօգտագործողների ընկերություներում:
- Լավ, Պարոն Բերբերյան, ի՞նչ կասեք կարկտահարության դեմ ուղղված պայքարի մասին:
-Գիտեք ինչ, եթե շարժիչը նախատեսված է դիզելային վառելիքի համար, ուրեմն դիզելային վառելիք պետք է օգտագործես: Մենք այդ տեխնոլոգիան ներկրել ենք Արգենտինայից, որը կարկուտը կանխելու համար հիմնականում օգտագործում է ացետիլեն, ոչ թե բութան կամ պրոպան: Դրա համար պետք է ունենալ համապատասխան պարկուճներ: Դա ներկրվել էր, հետո անհետացավ հանրապետությունից: Հիմա արդեն սովորական պարկուճներն են: Եվ արդյունքը տեսնում եք: Իմ խորին համոզմամբ` Հայաստանում պետք է կիրառվի ինքնաթիռային եղանակը: Այն բարձր էֆեկտիվություն ունի:
- Գյուղատնտեսական ո՞ր ոլորտներն են, որ Հայաստանում զարգանալու լուրջ հեռանկար ունեն:
-Իհարկե, հստակ ոլորտներ կան, որոնք երկու-երեք տարում մեր երկիրը ոտքի կկանգնեցնեն: Բայց չեմ ասի, որ չսովորեն: Ես նույնիսկ հուշեցի, որ ներքին և արտաքին շուկայի պահանջարկի խնդիր կա: Մենք կարող ենք այս տարածաշրջանում փոքր Հոլանդիա դառնալ:
- Ի՞նչ հարթակներում եք առաջարկում Ձեր ծրագրերը:
-Էկոնոմիկայի նախարարության հետ մենք բավական հաջող քննարկումներ ենք ունեցել: Մենք հստակ տեսնում ենք գյուղատնտեսության վաղվա օրը, պրակտիկ գործողություններն էլ առկա են, որ անմիջապես կարելի է առաջ տանել բարեփոխումները` սկսած կոոպերացիաներից, որն ուղղակի դոփում է տեղում:
- Իսկ ինչո՞ւ կոոպերացիաների համակարգն այդպես էլ չի զարգանում:
-Որովհետև, բարձրաստիճան պաշտոնյաներից սկսած, չեն հասկանում դա ինչ է: Համապատասխան աշխատողներից մեկը հայտարարում է` ղեկավարությունը հանձնարարել է` ես այս տարի այսքան կոոպերացիա պետք է ստեղծեմ: -Տղա ջան, կոոպերացիան չեն ստեղծում, ստեղծվում է: Պետք է հասունանա, որ ստեղծվի: Դե բարի եղիր, հասունացրո´ւ: Չբեր կնոջից տղա ե՞ք ուզում: Իսկ հասունանալու համար մասնագիտական հմտություններ է պահանջվում, որ հասկանա, թե գյուղացին այսօր ինչ է ուզում: Բայց միևնույն ժամանակ, մեր միավորումում կան նաև կայացած խոշոր ֆերմերներ, որոնք կոոպերացիաների մասին չեն էլ մտածում:
- Կարո՞ղ եք ներկայացնել այն տարբերությունները, որոնք ձեր մոտ հասունացել են, այլ տեղերում` ոչ:
-Մենք ընտրել ենք եվրոպական մոդելը, որը ստեղծում է պայմաններ, որը մենք կարողանում ենք աշխատել: Այսինքն ֆերմերը և´ խթանում է կազմակերպության գործունեությունը, և´ պահպանում է այս կազմակերպությունը: Տեսեք, մեր ֆերմերները Արագածոտնի մարզում խնդիր ունեն` մի հարևանը խոտը վառել է և մյուսի այգին է վնասել: Այսօր դատարանում այդ խնդրով մեր իրավաբաններն են զբաղվում: Արդյո՞ք այդ ֆերմերն ի վիճակի էր դատապաշտպան ունենալ:
Գյուղացին կգա-կհամախմբվի այն ժամանակ, երբ տեսնի, որ այդտեղ օգուտ ունի: Եթե օգուտ չունեցավ, չի համախմբվի, ինչքան ուզում ես ժողով արա:
- Նշված խնդիրներում որքանո՞վ եք մեղավոր համարում կառավարությանը:
-Այսօր մեղադրել կառավարությանը, թե գյուղատնտեսության բյուջեն ինչու են պակասեցրել, ծիծաղելի է: Վարչապետն ասաց` թող նախարարությունը ծրագիր ներկայացնի, հիմնավորի, որ տվյալ խնդիրն անհրաժեշտություն է, մենք էլ բյուջեով նախատեսենք: Պարզապես այդ բլոկն իր շահերն ու խնդիրները չի կարողանում ներկայացնել: Արդյունքում տուժում է գյուղացին:
Բերեմ մի օրինակ, մենք այսօր խոզի ժանտախտ ունենք: 5 տարի է` պայքարում ենք, բայց այսօր դեռ կա և մենք ամեն տարի խոզի գլխաքանակի անկում ենք արձանագրում, մինչդեռ Վրաստանը մեկ տարում պայքարեց ու ավարտեց: Մենք արդյունավետ չենք պայքարում: Եթե նախարարությունը լրջորեն ներկայացնի, թե դա ինչ վնասներ կարող է բերել մեր տնտեսությանը, իհարկե, կառավարությունը կընդառաջի:
-Անդրադառնանք նաև միության գործունեությանը: Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
-Այսօր ունենք ջերմոցային շատ լուրջ ծրագիր, լիզինգային ծրագիր: Եթե հակիրճ ասեմ, նոր եմ եկել Նիդերլանդներից, նախագծերը բերել եմ: Խոսքը գնում է 6-7 տոկոսանոց լիզինային ծրագրի մասին: Մեր մոտ բանկերը լավագույն դեպքում 10-11 տոկոս են տալիս հիփոթեքի համար: Դա գործարարության համար շատ լավ լիզինգային տոկոս է:
Մեր ձեռքբերումների հետ կապված կարող եմ նշել, որ անցյալ տարի Ապարանի շրջանի Եղիպատրուշ գյուղի գյուղացին մեկ հեկտարից 50 տոննա կարտոֆիլ էր ստացել: Դա ռեկորդային թիվ էր, որի մասին նույնիսկ տպագրվել է Հոլանդական` կարտոֆիլագործների ամսագրում: Ես, որպես միության նախագահ, արժանացել եմ «Արծաթե կարտոֆիլ» մրցանակի:
Զրուցեց` Դավիթ Պետրոսյանը
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
13:45 21/05/2013 » Տնտեսություն
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ըկերությունը հայտարարում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիայի մեկնարկի մասին
13:43 21/05/2013 » Քաղաքական
Հրայր Թովմասյանը բացատրել է, թե ինչ է գրված կառավարության ծրագրի տողատակերում
13:38 21/05/2013 » Հասարակություն
13:33 21/05/2013 » Հասարակություն
13:30 21/05/2013 » Հասարակություն
Իրաքում մեկ օրում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհ է գնացել 95 մարդ









21/05/2013
Հենրիխ Մխիթարյան. «Եթե առաջարկներ լինեն, ակումբը թող որոշի»
- Տարբեր տարիքում տարբեր թիմերի եմ երկրպագել: Նախկինում Մյունխենի «Բավարիային» չէի սիրում, իսկ հիմա այդ թիմն ինձ դուր է գալիս: Նույնը վերաբերում է «Բարսելոնին»:
Ե.Սիմոնյան. Գյուղերում դեռ գերիշխում է «գյուղապետն ինչպես թելադրի, այդպես էլ կանենք» սկզբունքը
-Շատ կարևոր է գիտակցության բարձրացումն ու գիտելիքի ավելացումը, որ ավագանիում ներկայացված անձն իմանա, որ ինքը սեփական խելքը պետք է ունենա և չենթարկվի:
Վ. Խաչատրյան. Ներկայացումներին արդեն ծանոթ ենք, կոմեդիա չկա, արդեն տրագեդիա է
Կառավարությունը ինչո՞ւ մեկ տարի յոթ ամիս լռում էր գազի գնի բարձրացման մասին, երբ դրա մասին գիտեին բոլորս...