Ովքե՞ր են ձերբակալվածները. Ոստիկանությունը բացահայտում է

11:03 20/06/2012 » Իրավունք

Ովքե՞ր են ձերբակալվածները. Ոստիկանությունը բացահայտում է

Ոստիկանությունից հաստատեցին «Հարսնաքարի» գործով չորս անձանց ձերբակալման վերաբերյալ լուրերը: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Panorama.am-ին հայտնեց, որ ձերբակալվածներից մեկը Գարիկ Մարգարյանն է, ով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության աշխատակից է: Բացի նրանցից ձերբակալվել են նաև նույն ռեստորանի մատուցողերից մեկը, մենեջերը, անվտանգության ևս մեկ աշխատակից: Ահարոնյանն ասաց, որ այս պահին անուններ հրապարակել չի կարող:

Հիշեցնենք, որ «Փաստինֆո» գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր ձերբակալվածները կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, այն է՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք պատճառելու մեջ:

Աշոտ Ահարոնյանի խոսքով, այս պահի դրությամբ հարցաքննվել են տուժողներ: «Խոսքը իհարկե չի վերաբերում մի տուժողին, ով ի վիճակի չէ պարզապես: Նախաքննությունը շարունակվում է»,-ասաց Ահարոնյանը:

Նշենք, որ «Հարսանաքար»-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով տուժել են Պաշտպանության նախարարության երեք զինվորականներ, որոնք այժմ գտնվում են Զինվորական հոսպիտալում: Նրանցից Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի պետ Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, իսկ պաշտպանության նախարարության կապիտան, զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանի առողջական վիճակը` կայուն ծանր: Զինվորական հոսպիտալի կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանի առողջական վիճակը ևս գնահատվում է ծանր:

Նախորդող հրապարակումներ`
«Հարսնաքարի» գործով 4 անձ ձերբակալվել է

Ն. Նազարյան. «Հարսնաքարի» դեպքով քիչ անց երկու անձ կձերբակալվի»

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց