Ս. Ալեքսանյան. Մալաթիայի մուտքը «վիզայով» եմ սարքելու

17:48 20/06/2012 » Հասարակություն

Ս. Ալեքսանյան. Մալաթիայի մուտքը «վիզայով» եմ սարքելու

Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստի շրջանակներում` լրագրողներն, անդրադառնալով պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտրատարածքում վերջերս իրականացվող կանաչապատման աշխատանքներին` հետաքրքրվեցին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանի՞, թե պատգամավորի նախաձեռնությունն է դա, Սամվել Ալեքսանյանը շրջանցելով հարցը ասաց.

«Տեսե՞լ եք ոնց ենք սիրունացնում, հեսա Մալաթիայի մուտքը վիզայով եմ սարքելու: Հենց որ ձեզ լավ չպահեք, վատ հարցեր տաք, բռնելում եմ դեպորտ անեմ, չթողեմ էլ Մալաթիա գաք»:

Այնուհետ նկատելով միջանցքով անցնող Ստեփան Դեմիրճյանին` Ալեքսանյանը մի քայլ առաջ գնաց ու համարյա խոնարվելով բարևեց նրան: Ընդդիմադիր պատգամավոր Դեմիրճյանը խոժոռ դեմքով բարևեց ՀՀԿ-ական գործընկերոջը ու շտապ քայլերով ուզեց հեռանալ: Ալեքսանյանն էլ ժպտալով դարձավ լրագրողներին ու ցույց տալով  Դեմիրճյանին` ասաց. «Մեր ՀԱԿ-ից ա..»:

Ընդդիմադիր պատգամավորը լրագրողների քրքջոցից անմիջապես շրջվեց ու նախատելու տոնով դիմեց  Ալեքսանյանին.

-Լսի, ինձ հետ տենց կատակներով չխոսես, հա....:
-Բայց ինչի՞, ինչ ա՞ եղել որ…
-Դե, ասում եմ քեզ, ինձ հետ կատակներ չանես, հետո կխոսենք,- «տղայական ձևով» ասաց Ս. Դեմիրճյանը ու ջղայն-ջղայն մոտեցավ նիստերի դահլիճին` ակնարկելով, թե «Սամո, մենք ստեղ կխոսենք նիստերին ժամանակ ու քաղաքականության լեզվով»:

Նախորդիվ` Ռուբեն Հայրապետյանը «շատ ուժեղ ջղայնացել ա». Լֆիկ Սամո

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց