Ա.Աբրահամյան. «…իսկ հետո գեներալները կնստեն իրենց օբյեկտներում ու «պեռերիվ» կանեն»

15:32 25/06/2012 » Քաղաքական

Ա.Աբրահամյան. «…իսկ հետո գեներալները կնստեն իրենց օբյեկտներում ու «պեռերիվ» կանեն»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը խիստ դրական է համարում, որ Ազգային Ժողովում իշխանություն-ընդդիմություն հարաբերակցությունը 55-45 է` հօգուտ իշխանության. «Իմ պատկերացմամբ, եթե քաղաքական ուժը նախարարներով ու մարզպետներով կառավարության մաս չի կազմում նա ընդդիմություն է… բայց անկախ նրանից, թե ինչպես է իրեն ներկայացնում ԲՀԿ-ն, ես կարծում եմ, 55-45 փոխհարաբերակցությունը շատ բարենպաստ է խորհրդարանի համար, քանի որ այսուհետ հեշտությամբ կառավարությունը բոլոր օրենքները, որ ցանկանում է, չի կարողանա անցկացնել»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա:

Նրա գնահատմամբ, բարդությունը կլինի նրանում, որ իշխանությանը միշտ չէ, որ կհաջողվի այնպիսի ներկայություն ապահովել, ինչպիսին էր կառավարության գործունեության ծրագրի ժամանակ, որը սկզբունքային հարց էր: Բայց թեև սկզբունքային էր ու ներկայությունն էլ ապահովված, բայց և այնպես կառավարության ծրագիրը հեշտությամբ չընդունվեց. «Կարծում եք ամեն անգամ կհաջողվի օլիգարխներին, գործարարներին քաբաբնոցներից բերել խորհրդարան, որպեսզի նրանք քվեարկե՞ն: Չեն կարողանա, երբեմն դա կլինի դժվար: Իսկ հետո արդեն գեներալները կնստեն իրենց օբյեկտներում ու այսպես ասած «պեռերիվ» կանեն»,- իր կարծիքն արտահայտեց Ա.Աբրահամյանը:

Իսկ օլիգարխներից ու գեներալներից դուրս «Առավոտ»-ի խմբագիրը նոր Ազգային Ժողովը համեմատեց 1990թ-ի Գերագույն խորհրդի հետ` հաշվի առնելով քաղաքական ուժերի փոխհարաբերակցությունն ու արտահայտվելու առկա ազատության մակարդակը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց