Ռոնալդու. «Նույնիսկ Մեսսին քննադատներ ունի»

13:48 25/06/2012 » Սպորտ

Ռոնալդու. «Նույնիսկ Մեսսին քննադատներ ունի»

Պորտուգալիայի ֆուտբոլային ընտրանու առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն խոսել է այն մասին, թե ինչպես է արձագանքում այն քննադատությանը, որին բախվում է գրեթե ամեն օր:

«Նույնիսկ Մեսսին քննադատներ ունի: Բոլորը չեն կարող սիրել քեզ: Իսկ ես դրանից ոչ զայրանում եմ և ոչ էլ տխրում.- խոստովանել է Ռոնալդուն:- Որքան ավելի հայտնի ես դու դառնում, այնքան ավելի զգալի ճնշում է գործադրվում քեզ վրա: Դա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կյանքի մի մասն է: Ես չեմ մտածում այն մասին, թե ինչպես պատասխանեմ քննադատներին, պարզապես մտնում եմ խաղադաշտ և ձգտում ցուցադրել ողջ ներուժս»:

Պորտուգալիայի հավաքականի կազմում Քրիշտիանուն հասել է «Եվրո-2012»-ի կիսաեզրափակիչ: Ի դեպ, գերմանացիների ու դանիացիների հետ մեկնարկային հանդիպումներում անվստահ խաղից հետո Ռոնալդուն նկատելիորեն կերպարանափոխվել է և իր թիմին հաղթանակներ պարգևել Հոլանդիայի ու Չեխիայի հավաքականների հետ հանդիպումներում: Պորտուգալական ընտրանուն այժմ ծանր փորձություն է սպասվում. առջևում Եվրոպայի գործող չեմպիոնի` Իսպանիայի հավաքականի հետ խաղն է:

«Մենք անընդհատ աճում ենք, և կարևորը դա է: Թիմում հիանալի մթնոլորտ է տիրում,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Այժմ մեր խնդիրը եզրափակիչ մտնելն է: Բայց ինչ էլ որ լինի, արդեն հիմա մեզ կարելի է շնորհավորել»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց