Կասիլյաս. «Բուֆոնի հետ հանդիպումը միշտ տոն է»

13:37 30/06/2012 » Սպորտ

Կասիլյաս. «Բուֆոնի հետ հանդիպումը միշտ տոն է»

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է Եվրոպայի առաջնության առաջիկա եզրափակչի մասին` սկսելով դարպասապահների թեմայից:

«Ես հիանում եմ Բուֆոնով և նրան մեծագույն հարգանքով եմ վերաբերվում: 34 տարեկանում շարունակում է մնալ լավագույնը և օրինակ ծառայել երիտասարդ դարպասապահների համար: Նա ինձ համար էլ է այդպիսին եղել, և ես ձգտում էի հասնել այն բարձունքներին, որոնց Բուֆոնն է հասել: Մենք գերազանց հարաբերություններ ունենք, իսկ անձնական հանդիպումն իսկական հաճույք է:

Մենք Եվրոպայի առաջնությունում մեկնարկեցինք իտալացիների հետ խաղով և նրանց հետ հանդիպումով էլ կավարտենք մրցաշարը: Կարծում եմ` Գերմանիայի ու Իտալիայի ընտրանիները հավասարապես բարդ մրցակիցներ են: Իտալացիները շատ վտանգավոր են: Իհարկե, հասկանում եմ, թե ինչպես են շատերը երազում, որ մենք կորցնենք Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակը, բայց պատրաստ ենք պաշտպանել մեր կոչումը, որը նվաճել ենք 4 տարի առաջ»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց