Սերխիո Ռամոս. «Պիկեն ու ես արդեն իրար լավ ենք հասկանում»

15:02 30/06/2012 » Սպորտ

Սերխիո Ռամոս. «Պիկեն ու ես արդեն իրար լավ ենք հասկանում»

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը, ում բարդ հարաբերություններն իր թիմակից Հերարդ Պիկեի հետ բոլորին էին հայտնի ու անհանգստացնում էին Եվրոպայի առաջնությունից առաջ, եզրափակիչ խաղից առաջ հայտարարել է, որ այժմ որևէ խնդիր չկա, որ իրենց համագործակցությունը կարող է հաջողություն բերել Եվրոպայի ու աշխարհի գործող չեմպիոններին առաջիկա եզրափակիչ խաղում:

«Ստած կլինեմ, եթե ասեմ, որ Իտալիայի ընտրանին ինձ չի անհանգստացնում, բայց մենք այդ մտքից չենք կառչում: Իտալացիները եզրափակչում են, որովհետև իրենց ցուցադրած խաղով արժանի էին դրան: Նրանք վատ չանցկացրեցին մեզ հետ խմբային մրցաշարի առաջին հանդիպումը: Հիշում եմ` նրանց երկու հարձակվողները միշտ արագ էին հակագրոհների անցնում: Բայց մենք պետք է մտածենք ոչ թե նրանց խաղի մասին, այլ հանգիստ լինենք և հավատարիմ սեփական խաղաոճին:

Առաջին տուրից հետո ես ու Պիկեն արդեն լավ ենք հասկանում միմյանց, ինչը հեշտացնում է խնդիրը` դիմակայելու Բալոտելլիին ու Կասանոյին: Անկեղծ ասած` մենք հավատում ենք, որ կիրակի կհաղթենք ու կպահպանենք Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Անցյալում դա ոչ մեկի չի հաջողվել, իսկ հիմա մենք դա անելու հնարավորություն ունենք: Կարևոր չէ, թե ինչպես կավարտվի եզրափակիչը, քանի որ Իսպանիայի ընտրանին արդեն մտել է պատմության մեջ, սակայն ակնհայտ է, որ կատարված աշխատանքի արդյունքում մենք ցանկանում ենք հաղթել նաև Եվրոպայի ընթացիկ առաջնությունում: Շատ բան ենք արել` այս բարձունքին հասնելու համար, իսկ հիմա պարզապես պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք մեծագույն թիմերից մեկի հետ պայքարում»,- Ռամոսի խոսքերը մեջբերել է «Սպորտ Էքսպրեսը»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց