Լուռ պայքար վարչության պետերի պաշտոնների համար

09:48 30/06/2012 » Օրվա մամուլ

Լուռ պայքար վարչության պետերի պաշտոնների համար

Որքան էլ ԲՀԿ-ի նախկին քվոտայով նորանշանակ ՕԵԿ-ական և ՀՀԿ-ական նախարարները, մասնավորապես` առողջապահության և քաղաքաշինության, վստահեցնում են, թե կադրային լուրջ փոփոխություններ չեն լինի, դրանք, «Երկիր»-ի տեղեկություններով, այդուհանդերձ անխուսափելի են: Այդ նախարարություններում լուրջ և լուռ պայքար է գնում մասնավորապես վարչության պետերի պաշտոնների համար. «Այս օրերին հատկապես ՀՀԿ-ականները լուրջ բանակցությունների մեջ են նախարարների և նրանց մտերիմների հետ: Ուշագրավ է, որ համոզելու համար բերվում է այն հիմնական փաստարկը, թե տվյալ մարդը, ում համար բարեխոսում են, շատ գործ է արել ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար, և հիմա եկել է փոխհատուցման պահը: Ոմանք էլ համոզում են` ասելով, թե արդեն այսօրվանից պետք է մտածել համակարգը ոտքից գլուխ այնպիսի մարդկանցից կազմելու մասին, որոնք շատ վստահելի են և նախագահական ընտրությունների ժամանակ «պադվադիտ» չեն անի»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց