15:30 09/07/2012 » Քաղաքական

Ա. Կազանցև. Նոր պատերազմը հակասում է բոլոր կողմերի շահերին

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախում չի լինի, քանի որ աշխարհաքաղաքական կենտրոնները ևս հետաքրքրված չեն լայնամասշատ գործողությունների վերսկսմամբ: Այս մասին, «Բաքիլիլար.ազ» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կազանցևը:

Նրա խոսքերով, սահմանագծում հրադադրի ռեժիմի հաճախակի խախտումները հիմք չեն տալիս ենթադրելու, որ առաջիկայում լայնամասշտաբ գործողությունները կվերսկսվեն:

Ըստ քաղաքագետի՝ ռազմական գործողությունները հակասում են, ինչպես հակամարտող կողմերի, այնպես էլ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության շահերին, իսկ եթե կողմերից մեկը հանկարծ պատերազմ սկսի, ապա միջազգային հանրությունը անհապաղ կմիջամտի դրան:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԼՂ խնդրի կարգավորման հարցում ունեցած դերակատարությանը, վերջինս նշել է, որ նրանց միջնորդության արդյունքում պատերազմը չի վերսկսում, իսկ բանակցությունները շարունակություն են ունենում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց