09:13 18/07/2012 » Հասարակություն

Ախալքալակ-Բաթումի ճանապարհին միկրոավտոբուսի վթարի հետևանքով կա 7 զոհ

Ախալքալակ-Բաթումի կենտրոնական մայրուղում մահվան ելքով խոշոր վթար է նախօրեին տեղի ունեցել. Քութայիսիի շտապօգնության մենեջերը news.ge կայքէջին տեղեկացրել է, որ ավտովթարի հետևանքով յոթ մարդ մահացել է: Իսկ հինգ վիրավորներին տեղափոխել են Քութայիսիի հիվանդանոց: Նրանցից չորսի վիճակը կայուն է:

Վթարը տեղի է ունեցել Բարդուբան գյուղի մոտ. ըստ աղբյուրի «Շկոդա» մակնիշի մեքենան սկզբում բախվել է «ԲՄՎ» մանիշի մեքենային, այնուհետև՝ ուղևորներ տեղափոխող «Օփել» մակնիշի միկրոավտոբուսին: Բախման հետևանքով միկրոավտոբուսը այրվել է:

«Yerkir media»-ն տեղեկացնում է, որ նախնական տեղեկությունների համաձայն, տուժածների թվում նաև ազգությամբ հայեր կան: Առայժմ հայտնի է, որ միկրոավտոբուսը եղել է ներքին երթուղու, և ուղևորները զբոսաշրջիկներ չեն եղել. այդ երթուղով Ջավախքից քաղաքացիները ուղևորվում են դեպի Աջարիա՝ Բաթումի։

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց