ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանից հետո ամենահարուստ պատգամավորը Վահե Հակոբյանն է

09:36 18/07/2012 » Օրվա մամուլ

ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանից հետո ամենահարուստ պատգամավորը Վահե Հակոբյանն է

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ hetq.am-ի տեղեկացմամբ` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանը (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին) իր ֆինանսական կարողություններով ԱԺ-ում երկրորդն է` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետո: Թերթը գրում է. «Ըստ կայքի` Վահե Հակոբյանն ընդամենը 35 տարեկան է, սակայն հասցրել է լուրջ կարողություններ կուտակել: Ամեն դեպքում, այդ մասին են վկայում նրա վերջին տարիների գույքի և եկամուտների հայտարարագրերը: 2011 թ. Վահե Հակոբյանը արժեթղթեր ու ներդրումներ չի ունեցել, սակայն հայտարարագրել է 875 միլիոն 951 հազար 213 դրամի եկամուտ, որից միայն 3 միլիոն 121 հազար 40 դրամն է ԱԺ-ից ստացած աշխատավարձը: ԱԺ պատգամավորն ունի նաև տասնյակ միլիոների հասնող ստացված կամ հանձնված փոխառություններ»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց