Ստալոնեին մեղադրում են որդու մահվան համար

09:32 18/07/2012 » Իրավունք

Ստալոնեին մեղադրում են որդու մահվան համար

Հոլիվուդյան աստղ Սիլվեստեր Ստալոնեի ազգական Էդ Ֆիլիտին մեղադրել է դերասանին նրա որդու՝ Սէյջ Ստալոնեի (Sage Stallone) մահվան համար: Ֆիլիտին կարծիք է հայտնել, որ Ստալոնեի 36-ամյա տղան կենդանի կմնար, եթե նրա հայրը գոնե մի փոքր ուշարդություն դարձներ որդուն. տեղեկացնում է «Daily-mail»-ը:

18-ամյա Էդ Ֆիլիտին բարկացած գրառում է թողել Սիլվեստեր Ստալոնեի ֆեյսբուքյան էջում, որում հայտարարել է, որ դերասանն ու իր կինը՝ Ջենիֆեր Ֆլեվինը արհամարել են Սէյջին և խուսափել նրա հետ հանդիպելուց: Նա նաև շնորհավորել է տիկին Ֆլեվինին այն բանի համար, որ վերջապես նրան հաջողվել է մասնատել Ստալոնեի ընտանիքը, ինչի մասին նա վաղուց երազել էր: Ֆիլիտիի խոսքով, սկսնակ ռեժիսոր Սեյջի համար շատ անհրաժեշտ է եղել իր հոր աջակցությունը, որը, սակայն, այդպես էլ չստացավ:

«Հուլիսի վեցին Սեյջը զանգեց քեզ շնորհավորելու ծննդյան տարեդարձդ, իսկ դու ի՞նչ արեցիր՝ չպատասխանեցիր զանգին: Իսկ Սեյջին բավական էր միայն իրեն ուղղված քո ուշադրությունը: Ես ենթադրում եմ, որ դուք թքած ունեք կատարվածի վրա: Ես ձեզանից զզվում եմ»,-գրել է երիտասարդը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց