27-ամյա աղջիկը մետրոյում դաժան ծեծել է բոմժի (տեսանյութ)

19:20 31/07/2012 » Իրավունք

27-ամյա աղջիկը մետրոյում դաժան ծեծել է բոմժի (տեսանյութ)

Վաղ առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենի «Տյոպլիյ ստան» կայարանում 27-ամյա Աննա Լիսենկոն դաժան ծեծի է ենթարկել 25-ամյա անօթևան մի երիտասարդի` Սերգեյ Բերլիզովին, ով ավելի ուշ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:  Տեսանյութն` այստեղ http://lifenews.ru/news/98420 :

Անօթևանը անցնող Աննայից ծխախոտ է ուզել, սակայն երբ մերժում է ստացել` սկսել է հայհոյել աղջկա հետևից: Ինչը դուր չի եկել Աննային ու նա թողնելով իրեն ուղեկցող երիտասարդին` վերադարձել է ու սկսել ոտքով հարվածել անօթևանի դեմքին ու մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետ հեռացել, սակայն թերևս մտածելով, որ քիչ է ծեծել գետնին ընկածին` վերադարձել ու ևս մի քանի հարված հասցրել:

«Լայֆնյուզը» գրում է, որ աղջկան չի հաջողվել շատ հեռու գնալ, նրան բերման են ենթարկել մետրոպոլիտենի ոստիկանները: Իսկ Սերգեյին գլխուղեղի վնասվածքով, գլխի հեմատոմայով և մարմնի բազմաթիվ կապտուկներով տեղափոխել են հիվանդանոց: Գիտակցության գալով երիտասարդը ծեծի մասին հաղորդագրություն է տվել:

Աննային հարցաքննելուց հետո բաց են թողել` վերցնելով ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին: Անձը պարզելու ընթացքում իրավապահները պարզել են, որ նախկինում երիտասարդ աղջիկն արդեն քանիցս քրեական պատասխանատվության է ենթարկվել խուլիգանության համար: Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելուց հետո նախատեսվում է Աննայի նկատմամբ քրեական գործ հարուցել:


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց