Երևանում գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ

17:06 11/08/2012 » Հասարակություն

Երևանում գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ

Օգոստոսի 11-ին` ժամը 16.23-ին, գրանցվել է 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 16-կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9 բալ, երկրաշարժը գրանցվել է նաև ՀՀ տարածքում. Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 4.5 բալ ուժգնությամբ, իսկ Երևան քաղաքում` 3-4 բալ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ Սեյսմիկ ծառայությունից:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց