Իգուաինը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ

13:43 11/08/2012 » Սպորտ

Իգուաինը կերկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ

«Ռեալի» հարձակվող Գոնսալո Իգուաինը նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Նոր համաձայնագրով նա «Արքայական թիմում» կմնա մինչև 2018 թ.: Այս մասին հայտնում է AS-ը:

Աղբյուրի տեղեկություններով` արգենտինացի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 4,5 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Իգուաինի գործող պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2013 թ. հունիսը: Իսկ ամառային տրանսֆերային պատուհանի շրջանում նա, ի դեպ, հրաժարվել է տեղափոխվել «Յուվենթուս»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց