- 18:07 | Աշխարհում Իրանը պատրաստվում է մասնակցել Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանսին
Այն կկայանա հուլիսին Ժնևում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 18:22 | Աշխարհում Լուկաշենկոն բացահայտել է «Եվրատեսիլ»-ի կեղծիքները
Բոլառուսի նախագահը քննադատել է երգի միջազգային մրցույթը, հայտարարելով, որ այն քաղաքականացված և կեղծված է:
Աղբյուր`Lenta.ru - 18:15 | Աշխարհում Վիտասի նկատմամբ դատական գործ է հարուցվել սպանության սպառնալիքի մեղադրանքով
Ռուս երգչին սպառնում է 2 տարվա ազատազրկում:
Աղբյուր` Itar-tass.com - 18:00 | Հայաստան Ցավոտ հարցեր, որ պատասխանի են սպասում
Նոյեմբերյանի զորամասում զինվորի սպանության փաստն ու դրան հետևած իրադարձությունները մտորելու լուրջ առիթ են տալիս:
Մանրամասները` Panorama.am - 17:52 | Աշխարհում Ճապոնիան պատրաստվում է նոր հրթիռ արձակել
Առաջին հերթին տիեզերք կուղարկվի SPRINT-A արբանյակը` Մարսը և Վեներան ուսումնասիրելու համար:
Աղբյուր` Pravda.ru - 17:45 | Հայաստան ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ուղեվարձի բարձրացման վերաբերյալ դիմում չի ստացել
Որևէ երթուղու ուղեվարձի թանկացման հարց նախարարության կողմից չի քննարկվում և ենթակա չէ քննարկման:
Աղբյուր՝ Mtc.am - 17:40 | Հայաստան Այսօր` բորսայում
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 460,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 416.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով. փակման գինը կազմել է 416.5 դրամ:
Աղբյուր՝ NASDAQ OMX Armenia - 17:34 | Հայաստան Այս գիշեր կդիտվի առանց տեղումների, պարզ եղանակ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 17:27 | Աշխարհում ԱՄՆ-ը 200 մլն դոլար կհատկացնի Հորդանանին
Գումարը կուղղվի սիրիացի փախստակնների հոսքից տուժած բնակչության խնդիրներին:
Աղբյուր՝ Mignews.co.il - 17:20 | Հայաստան Շատ մեծ աջակցություն է լինելու. Կառավարության պատասխանը արմավիրցիներին կլինի մայիսի 23-ին
Աղբյուր` Panorama.am
- 17:13 | Հայաստան Վճռաբեկ դատարանի նախագահն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարարին
Արման Մկրտումյանի խոսքերով, երկու երկրների արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև դատական ոլորտում:
Աղբյուր` Dataran.am - 17:08 | Տարածաշրջան Վրաստանում ձերբակալել են երկրի նախկին վարչապետին
Վանո Մերաբիշվիլին կասկածվում է կոռուպցիոն հանցագործությունների մեջ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 17:00 | Աշխարհում Սիրիական ընդդիմադիր խմբավորումներ. Ասադը պետք է հեռանա
Սիրիայի ընդդիմադիրների հանդիպումը տեղի է ունեցել Իսպանիայում:
Աղբյուր` ABC News - 16:50 | Աշխարհում Apple-ը և Google-ը գլխավորել են ամենաթանկ ապրանքանիշների ցուցակը
Այն կազմել է Millward Brown Optimor գործակալությունը:
Աղբյուր` Itar-tass.com - 16:44 | Հայաստան «Դորիանսի» բելգիացի և հոլանդացի երկրապագուները քվեարկել են, սակայն նրանց ձայները չեն հաշվել
Մանրամասները` Panorama.am
- 16:36 | Աշխարհում Աշխարհի ամենածեր կոկորդիլոսը նշել է իր 110-ամյակը
Կենդանին ապրում է Ավստրալիայում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 16:28 | Աշխարհում Վենգրիայում ավանակները թոշակառու են սպանել
Կենդանիները հարձակվել են 65-ամյա տղամարդու վրա և ոտնատակ արել նրան:
Աղբյուր` Vesti.ru - 16:20 | Տարածաշրջան Նինո Բուրջանաձեն կպայքարի Վրաստանի նախագահի պաշտոնի համար
Երկրում նախագահական ընտրությունները կանցկացվեն ս.թ. հոկտեմբեր ամսին:
Աղբյուր` Ria.ru - 16:13 | Հայաստան Մալայանի կենտրոնն ինքնագործունեությամբ է զբաղվա՞ծ. ԱՆ-ն վստահեցում է` երեխաների բուժումն անվճար է
Աղբյուր` Panorama.am
- 16:07 | Աշխարհում Շոտլանդիայում համասեռամոլներին թույլատրել են հոգևորական կոչումներ ստանձնել
Այս մասին գրել է շոտլանդական Scotsman թերթը:
Աղբյուր` Interfax.ru - 16:00 | Աշխարհում Պուտինը առաջարկել է իր օգնությունը Օբամային տորնադոյի հետևանքները վերացնելու գործում
ՌԴ ղեկավարը ցավակցել է ԱՄՆ նախագահին աղետի հետևանքով մեծաքանակ զոհերի կապակցությամբ:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 15:52 | Տարածաշրջան Թուրքիայում օդապարիկների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի
Հաղորդել է Associated Press-ը:
Աղբյուր՝ Gazeta.ru - 15:45 | Աշխարհում «Պետք է եռապատկել ջանքերը, որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում բեկումնային առաջընթացի հասնենք»
«Ռուսասատանի ձայն» ռ/կ-ի փոխանցմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Աղբյուր` Panorama.am - 15:40 | Աշխարհում Եգիպտոսում սկսվել են պատանդ ընկած զինվորականների ազատ արձակման հատուկ գործողությունները
Հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Աղբյուր` Itar-tass.com - 15:30 | Աշխարհում Անկարգությունների երկրորդ օրը Ստոկհոլմում. Կան ձերբակալվածներ և վիրավորներ
Ցուցարարներին զայրացրել է ոստիկանների կողմից կատարված սպանությունը:
Աղբյուր` Newsru.com - 15:23 | Աշխարհում ԱՄՆ պետքարտուղարը Սիրիայի ճակատագիրը կքննարկի Օմանում
Ջոն Քերին սկսում է իր շրջագայությունը դեպի Մերձավոր Արևելք:
Աղբյուր՝ BBC Russian - 15:15 | Աշխարհում 15 միլիոն ստորագրություն` նախագահ Մուրսիի դեմ
Եգիպտացիները փորձում են հասնել նախագահական արտահերթ ընտրությունների:
Աղբյուր՝ Mignews.co.il - 15:07 | Հայաստան Կլասիկ գրիգորիչական շուլուխ է եղել. Վահան Հովհաննիսյանը կառավարությանը կոչ է արել լուրջ չվերաբերվալ Գալուստ Սահակյանի խոսքերին
Մանրամասները` Panorama.am
- 15:00 | Աշխարհում Եվրոպայում ամենահայտնի ավտոմեքենան VW Golf-ն է
Երկրոդ տեղում Renault Clio-ն է, երրորդում` Volkswagen Polo-ն:
Աղբյուր` Vesti.ru - 14:53 | Աշխարհում Շոտլանդիան մեղադրում է Մեծ Բրիտանիային տնտեսության աճի խափանման մեջ
Երկրի իշխանությունները զեկույց են կազմել:
Աղբյուր` Interfax.ru - 14:46 | Աշխարհում Հումանիտար օգնության կարիք ունեցող սիրիացիների թիվը գերազանցել է 8 միլիոնը
Թիվը կազմում է բնակչության 38%-ը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 14:38 | Տարածաշրջան «Մինչև օգոստոսի 2-ը ժամը 9-ը յուրաքանչյուր վայրկյանն օգտագործելու եմ երկրում առկա խնդիրները վերացնելու համար»
Հայտարարել է ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Աղբյուր` Panorama.am - 14:30 | Աշխարհում Սաուդյան Արաբիայում Եմենի 5 քաղաքացի է կախաղան հանվել
Նրանք մեղադրվում էին թագավորության աշխատակցի սպանության մեջ:
Աղբյուր` Itar-tass.com - 14:23 | Աշխարհում «Սիրիան կանգնած է մասնատման առջև»
Նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի ԱԳ քարտուղար Ուիլյամ Հագը:
Աղբյուր` The Telegraph - 14:14 | Աշխարհում Իրաքում զոհերի թիվը հասել է առնվազն 13-ի
Պայթյունները տեղի են ունեցել ականապատ 2 մեքենայի միջոցով:
Աղբյուր` BBC - 14:07 | Աշխարհում Ցածր կալորիականությամբ դիետաները` դեպրեսիայի աղբյուր
Դրանք զրկում են օրգանիզմը սնուցող նյութրից:
Աղբյուր՝ Meddaily.ru - 14:00 | Հայաստան Գեղհովիտ համայնքի բազալտի հանքավայրը կփակվի
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել բնապահպանական փորձաքննության ներկայացված հայտերի քննարկում:
Մանրամասները` Panorama.am - 13:43 | Աշխարհում Լեհաստանում հարկադիր վայրէջք է կատարել վառվող շարժիչով ինքնաթիռը
Անձնակազմը և ուղևորները չեն տուժել:
Աղբյուր` Lenta.ru - 13:36 | Աշխարհում Rolex Cosmograph Daytona հոբելյանական ժամերը պատրաստվել են պլատինից
Բրենդային այս ժամերը առաջին անգամ ներկայացվել էին 50 տարի առաջ հատուկ պրոֆեսիոնալ ավտոարշավորդների համար:
Աղբյուր` Luxplanet.ua - 13:30 | Աշխարհում Իսրայելը հրաժարվել է Երուսաղեմում ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությանը
Երկիրը մեղադրել է պաղեստինցիներին առաքելության աշխատանքը քաղաքականացնել փորձելու մեջ:
Աղբյուր` Ria.ru - 13:22 | Աշխարհում Ուկրաինացի պատգամավորները կոչ են անում արգելել գեյ-շքերթի անցկացումը Կիևում
Շքերթը նախատեսված է անցկացնել մայիսի 25-ին:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 13:15 | Հայաստան «Եթե մահացածները քվեարկում են, ապա ինչո՞ւ Խաչիկյանը չօգտագործեր նրանց հարստանալու համար»
Դաշնակցականը ծիծաղեցրել է պատգամավորներին:
Մանրամասները` Panorama.am - 13:08 | Աշխարհում Nescafé-ն համարվել է Շվեյցարիայի ամենաթանկարժեք ապրանքանիշը
Ընկերության գինը գնահատվել է 10,77 մլրդ դոլար:
Աղբյուր` Euromag.ru - 13:00 | Աշխարհում Աֆղանստանում պայթյունի հետևանքով 6 ոստիկան է զոհվել
Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ճանապարհին:
Աղբյուր՝ BBC Russian - 12:53 | Աշխարհում Ռուսաստանում կնշվի բևեռախույզի օրը
Հրամանը ստորագրվել է ՌԴ նախագահի կողմից:
Աղբյուր` Interfax.ru - 12:45 | Աշխարհում ՆԱՏՕ-ի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը կանցնի հունիսի 4-5-ին
28 երկրների ներկայացուցիչները կհավաքվեն Բրյուսելում:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 12:35 | Հայաստան Իրանից բերված ալյուրը օգտագործման համար վտանգավոր է ճանաչվել
ԻԻՀ-ից ներկրվող 20420 կգ կշռով մսոսկրային ալյուրի բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Ագարակի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է բեռի տնօրինման արգելման կարգադրագիր:
Աղբյուր` Panorama.am - 12:29 | Աշխարհում Իրաքի հյուսիսում պայթյունների զոհ է դարձել 5 մարդ
44 բնակիչ վիրավոր է:
Աղբյուր` Ria.ru - 12:22 | Աշխարհում Նոր սկանդալ ԱՄՆ-ում. ՀԴԲ-ն հետևել է Fox News-ի լրագրողներին
Այս մասին հայտարարել է հեռուստաալիքի փոխնախագահը:
Աղբյուր` Newsru.com - 12:15 | Աշխարհում Մախաչկալայում կրկնակի ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 52-ի
Պայթյունների զոհ էր դարձել 4 մարդ:
Աղբյուր` Vesti.ru - 12:10 | Աշխարհում Աֆղանստանում չարգելեցին կանանց վաճառքը
Երկրի խորհրդարանը չեղյալ է համարել կանանց իրավունքների պաշտպանման նոր օրինագիծը:
Աղբյուր՝ Mignews.co.il - 11:58 | Աշխարհում Curiosity մարսագնացը վերականգնել է Մարսի ուսումնասիրությունը
Սարքը Կարմիր մոլորակ էր ժամանել 2012 թ. օգոստոսի 6-ին:
Աղբյուր` Itar-tass.com - 11:51 | Հայաստան «Դժոխք երկրի վրա». «Շիրակ կենտրոն»-ը` Գյումրու տնակների մասին
Տեսանյութը` Panorama.am
- 11:45 | Աշխարհում Լյուքսենբուրգը կփոխի Սահմանադրությունը
Փոփոխությունը կազդի նաև իշխանական զիված ուժերի ղեկավարության վրա:
Աղբյուր` Euromag.ru - 11:38 | Աշխարհում BMW-ն պաշտոնապես ներկայացրել է նոր М5 և М6 մոդելները
Ավտոմեքենաների նախնական գինը 103 հազար եվրոն է:
Աղբյուր` Luxplanet.ua
16:42 18/08/2012 » Իրավունք
Չջնջված դրոշմակնիքներ. ՄԻՊ-ի ու ԿԸՀ-ի գրավոր բանավեճը
«Անդրադառնալով օգոստոսի 16-ին «Հրապարակ» օրաթերթում տեղ գտած չջնջված դրոշմակնիքների վերաբերյալ հրապարակմանը՝ կցանկանայինք նշել, որ բարձրացվել է շատ էական և արդիական խնդիր։ Համամիտ լինելով հոդվածում նշված խնդրի հետ՝ այդուհանդերձ, կցանկանայինք ճշտումներ անել որոշ կետերի վերաբերյալ»,-նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԻՊ աշխատակազմը:
Մարդու իրավունքների պաշտպանը խախտում է ճանաչում երկու հանգամանքների դեպքում.
1. Երբ պետական մարմնի կողմից ոտնահարվել են մարդու կամ մարդկանց իրավաչափ շահերը։
2. Երբ այդ ոտնահարումը տեղի է ունեցել օրենքի ակնհայտ խախտման պարագայում։
Քաղաքացի Կարեն Հեքիմյանի կողմից բարձրաձայնված խնդրի դեպքում իրապես ոտնահարվել է իր և մյուսների շահերը։ Միևնույն ժամանակ դա տեղի է ունեցել ոչ թե օրենքի ակնհայտ խախտմամբ, այլ օրենսդրական ոչ հստակ կարգավորման հետևանքով:
Հաշվի առնելով, որ ներկայիս օրենսդրությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, և օրենքի ակնհայտ խախտման մասին պնդումները կարող են լինել խիստ վիճելի՝ Պաշտպանը նախընտրել է օրենսդրական փոփոխությունների նախաձեռնության առաջարկ ներկայացնել ԿԸՀ-ին։
ՄԻՊ-ից ներկայացնում են Պաշտպանի և ԿԸՀ-ի գրագրության փաստերը՝
Պաշտպանի գրություն՝ «...Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով՝ խնդրում եմ տալ պարզաբանումներ ՀՀ ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված դրույթների խախտման փաստի վերաբերյալ»:
ԿԸՀ –ի պատասխան՝ «...Առնվազն 12 ժամ դրոշմի առկայությունն է ընտրական օրենսգրքով ամրագրված դրույթի հիմնական իմաստն ու կիրառման բովանդակությունն ու նպատակը: Նշված իրավանորմով դրոշմակնքման համար օգտագործվող թանաքի անհետանալու պայմանի վերաբերյալ ժամկետային սահմանափակում չի սահմանում, ուստի նրա մինչև այժմ պահպանվելը չի կարող հակասել ընտրական օրենսգրքի նշված նորմին»:
Պաշտպանի գրություն՝ «...Ըստ Վենետիկյան հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացության՝ «Համաձայն Ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի` դրոշմակնիքի թանաքը պետք է անհետանա մոտավորապես 12 ժամից հետո, ինչը կարող է լուծել անձը հաստատող փաստաթղթերում կնիքի առկայության պատճառով քաղաքացիների հնարավոր ահաբեկման (հետապնդման, ճնշումների) խնդիրները»: Հետևաբար, օրենսդրի կողմից թանաքի անհետացման պահանջը ինքնանպատակ չէ, այլ հետապնդում է քվեարկության մասնակցության գաղտնիության, հետագայում անձին որոշակի ճնշումներից զերծ պահելու ապահովման նպատակ»:
«.... Խնդրում եմ ձեռնարկել միջոցներ ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդված 2-րդ մասի ուժով դրոշմակնիքը կրող անձնագրերն անվճար նորով փոխարինելու կարգի սահմանման ուղղությամբ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հաղորդագրությամբ ՀՀ Ազգային ժողովում հանդես գալու ուղղությամբ»։
ԿԸՀ –ի պատասխան՝ «...«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը, Մարդու իրավունքների պաշտպանի համար չի սահմանում իրավասություն նմանատիպ հանձնարարականներ տալու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կամ ուղղորդելու վերջինիս կողմից ՀՀ ԱԺ ներկայացվող հաղորդագրության բովանդակությունը»։
Պաշտպանի գրություն՝ «...«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` Պաշտպանն իրավասու է մարդու իրավունքների և ազատությունների մասին տեղեկատվության ուսումնասիրության և վերլուծության արդյունքների հիման վրա, ուսումնասիրության արդյունքների ամփոփման նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու դրանց պաշտոնատար անձանց ուղարկել խորհրդատվական բնույթի պարզաբանումներ և առաջարկություններ»:
«Մենք լիահույս ենք, որ առաջիկա Ազգային ժողովի նստաշրջանում կքննարկվի այս խնդիրը և կլինի համապատասխան օրենսդրական փոփոխություն»,-նշվում է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
18:24 21/05/2013 » Սպորտ
18:22 21/05/2013 » Իրավունք
Սպառողների իրավունքների պաշտպանը նամակ է հղել մարդու իրավունքների պաշտպանին
18:19 21/05/2013 » Տնտեսություն
18:16 21/05/2013 » Սպորտ
18:13 21/05/2013 » Հասարակություն









Շավարշ Քոչարյան. Ադրբեջանը կհամաձայներ ՄԽ առաջարկած սկզբունքներին, եթե ստատուս քվոյի փոփոխություն ցանկանար
«Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ»
Հենրիխ Մխիթարյան. «Եթե առաջարկներ լինեն, ակումբը թող որոշի»
- Տարբեր տարիքում տարբեր թիմերի եմ երկրպագել: Նախկինում Մյունխենի «Բավարիային» չէի սիրում, իսկ հիմա այդ թիմն ինձ դուր է գալիս: Նույնը վերաբերում է «Բարսելոնին»:
Ե.Սիմոնյան. Գյուղերում դեռ գերիշխում է «գյուղապետն ինչպես թելադրի, այդպես էլ կանենք» սկզբունքը
-Շատ կարևոր է գիտակցության բարձրացումն ու գիտելիքի ավելացումը, որ ավագանիում ներկայացված անձն իմանա, որ ինքը սեփական խելքը պետք է ունենա և չենթարկվի: