Որքանո՞վ է ստույգ ինքնասպանության վարկածը. Հայրապետյանները թշնամիների պակաս չունեն

09:41 18/08/2012 » Օրվա մամուլ

Որքանո՞վ է ստույգ ինքնասպանության վարկածը. Հայրապետյանները թշնամիների պակաս չունեն

«Հրապարակն» անդրադարձել է հայտնի գործարար Միշա Հայրապետյանի մահվան դեպքին, որ նախնական վարկածով դա ինքնասպանություն է ու հիշեցնում, որ մի քանի օր առաջ թերթն անդրադարձել էր Հայրապետյանների ընտանիքի ֆինանսական խնդիրներին:

«Փայլակ Հայրապետյանը գրավադրել է իր ողջ գույքը, այդ թվում` «Հայաստան» հանրախանութը` Սիերա Լիոնեում ադամանդի հանք ձեռք բերելու գործարքին մասնակցելու նպատակով, և գործընկերոջ` Աշոտ Սուքիասյանի կողմից խաբվել: Այժմ «Ամերիաբանկը» չմարված վարկի դիմաց փորձում է բռնագրավել նրանց գույքը: Այս ընտանիքը հայտնի է դեռևս սովետական տարիներից. նրանց էր պատկանում «Էրեբունի» տրիկոտաժի միավորումը, հետագայում` գաջի գործարանը, Չարբախի ձիարշավարանը: Նրանք Սևանի ափին գտնվող Ծովազարդ գյուղից են, որտեղ նույնպես սեփականության իրավունքով իրենց պատկանող հյուրանոց և տարածքներ ունեն: Փայլակ Հայրապետյանի որդին` Հայրապետ Հայրապետյանը, ժամանակին հարում էր ԲՀԿ-ին և անգամ փորձ արեց Արաբկիրից պատգամավոր ընտրվել, սակայն պարտվեց ՀՀԿ-ական Զոհրաբ Զոհրաբյանին և խզեց կապերը ԲՀԿ-ի հետ: Դժվար է ասել, թե որքանով է ստույգ Միշա Հայրապետյանի ինքնասպանության վարկածը, քանզի Հայրապետյանները թշնամիների պակաս հաստատ չունեն»,- գրում է թերթը: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց