Նոր մանրամասներ Միշա Քալանթարյանի ինքնասպանության վերաբերյալ

13:25 18/08/2012 » Իրավունք

Նոր մանրամասներ Միշա Քալանթարյանի ինքնասպանության վերաբերյալ

Ինքնասպանություն գործած գործարար Միշա Քալանթարյանի դիակի արտաքին զննությամբ ստորին ծնոտի ստոր կզակային և գլխի աջ ճակատային շրջաններում հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ:

Ըստ «Փաստինֆո» գործակալության ունեցած տեղեկությունների, Միշա Քալանթարյանի ինքնասպանության վերաբերյալ ոստիկանության բաժնում առաջին ահազանգը ստացվել է 2012թ. օգոստոսի 17-ին ժամը 22:45-ի սահմաններում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տան առաջին հարկի ննջասենյակներից մեկում հայտնաբերել է Միշա Հայրոյի Քալանթարյանի /ծնված 1942թ./ դիակը` գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դիակի ոտքերի մոտ` հատակին, հայտնաբերվել է ՏՏ տեսակի ատրճանակ, որի փամփշտոցում հայտնաբերվել է կրակված մեկ պարկուճ, որը կրակոցից հետո դուրս չի շպրտվել, իսկ պահունակում` 6 փամփուշտ:

Ինչպես արդեն հաղորդել է «Փաստինֆո» գործակալությունը, դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում օգոստոսի 18-ի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով` համապատասխանաբար ինքնասպանության հասցնելը և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

Ավելի վաղ Panorama.am-ը հայտնել էր, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔրՕր-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ( Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց