Հենրիխ Մխիթարյանը կրկնեց հոր հաջողությունը

14:24 20/08/2012 » Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը կրկնեց հոր հաջողությունը

1984թ. նոյեմբերի 3-ին Երևանի «Արարատը» ԽՍՀՄ առաջնության շրջանակներում «Չեռնոմորեցի» հետ սեփական հարկի տակ կայացած հանդիպումն ավարտեց ոչ ոքի` 3:3 հաշվով: Այդ խաղում դաշտի տերերից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Համլետ Մխիթարյանը:

1984թ.-ին Համլետ Մխիթարյանը դարձավ 18 գոլի հեղինակ` լավագույն ռմբարկուին զիջելով ընդամենը 1 գոլով:

28 տարի անց, նույն «Չեռնոմորեցի» հետ խաղում, իր հոր հաջողությունը կրկնեց Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` կրկին դառնալով 3 գոլի հեղինակ: Սա Հենրիխի առաջին հեթ-տրիկն էր` Ուկրաինայի առաջնության շրջանակներում:

Հիշեցնենք, որ ներկա պահին Մխիթարյանը 6 խաղում խփած 10 գոլով վստահորեն գլխավորում է Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակը: 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց