«Մանչեսթեր Սիթին» կորցրեց Ագուիերոյին (տեսանյութ)

13:23 20/08/2012 » Սպորտ

«Մանչեսթեր Սիթին» կորցրեց Ագուիերոյին (տեսանյութ)



«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուիերոն Պրեմիեր Լիգայի մեկնարկային տուրում լրջորեն վնասել է աջ ոտքի մկանները և նախնական տվյալներով կարող է կես տարով դուրս մնալ շարքից:

Անգլիայի չեմպիոնների կազմում նախորդ մրցաշրջանում լավագույն ռմբարկու դարձած Ագուիերոն բախվել է «Սաութհեմփթոնի» 21-ամյա պաշտպան Նաթանիել Քլեյնի հետ, ով նշում էր իր նորամուտը: Երբ Սերխիոն ընկավ խոտածածկին, հասկանալի դարձավ, որ վնասվածքը լուրջ է: Ֆուտբոլիստին խաղադաշտից դուրս բերեցին պատգարակով` տրիբունաների բուռն աջակցությամբ:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց