Պիկեի հարսնացուին` Շակիրային, մեղադրում են…

14:12 20/08/2012 » Սպորտ

Պիկեի հարսնացուին` Շակիրային, մեղադրում են…

«Բարսելոնի» ֆուտբոլիստ Պիկեի հարսնացուին` կոլումբիացի փոփ-երգչուհի Շակիրային, նախկին վարորդը և խոհարարը մեղադրում են աշխատանքից իրենց անարդար ազատելու մեջ և երգչուհուց պահանջում են 200 հազար դոլար:

Շակիրան նրանց հրաժեշտ է տվել` Բարսելոնայի տանը տեղի ունեցած միջադեպից հետո: Հայցվորների խոսքով`ուշ երեկոյան, ընկերների մեծ խմբի ուղեկցությամբ տուն վերադառնալիս, Շակիրան պահանջել է ծառայել ընկերախմբին:

Ամուսինները, պատճառաբանելով հոգնածությունը, հրաժարվել են և հենց նույն պահին ազատվել են աշխատանքից:
Էրնանդեսը եւ Մարտինեսը դիմել են երգչուհու նախկին փեսացուին` Արգենտինայի նախկին նախագահի որդուն` Անտոնիո դե լա Ռուային, ով օտար երկրում նյութապես օգնել է ընտանիքին:

Շակիրայի ներկայացուցիչը հայտնել է, որ երգչուհին չեզոք է վերաբերվել իր ծայայողներին և որ աշխատանքից ազատումից հետո նրանց առատաձեռն փոխհատուցում են առաջարկել:  

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց