Սիրունյանի դստեր վիճակը ծայրահեղ ծանր է

11:15 20/08/2012 » Հասարակություն

Սիրունյանի դստեր վիճակը ծայրահեղ ծանր է

«Վիճակը մնում է կայուն, ծայրահեղ ծանր, ապարատի տակ: Վերջ»,-Հանրապետական հիվանդանոցից այսպես կարճ ներկայացրեցին Դիանա Սիրունյանի վիճակը: Հիշեցնենք, որ Դիանան Սուրեն Սիրունյանի միակ դուստրն է: Նա հոր մահից  հետո ցած էր նետվել 5-րդ հարկի բնակարանից:

Բազմաթիվ վնասվածքներով` վնասված թոքերով, կոտրված դիմային ոսկորներով… նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիրահատության ենթարկվել:

1971 թ. հունվարի 7-ին ծնված Սուրեն Սիրունյանը հանկարծամահ է եղել շաբաթ երեկոյան, ըստ տարածված տեղեկությունների` սրտի անբավարարությունից: Նրա հոգեհանգստյան արարողությունը կկայանա Սուրբ Հովհաննես եկեղեցում` ժամը 18:00-ից 19:00-ն:

Սիրունյանի մահվան կապակցությամբ ցավակցական խոսք է հղել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրություններում սատարում էր նրան: Սիրունյանի ֆեյսբուքյան էջին բազմաթիվ օգտատերեր իրենց ափսոսանքի, գնահատանքի, ցավակցության խոսքերն են զետեղում:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց