«Հայաստան» համահայկական հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը` Սասունիկի մանկապարտեզի հովանավոր
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր` Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում մանկապարտեզ է կառուցում: Ծրագիրը համաֆինանսավորում է Սասունիկի գյուղապետարանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի լրատվական ծառայությունից հաղորդում են, որ երկհարկանի մանկապարտեզն իր հարկի տակ կարող է ընդունել մինչեւ 90 երեխա: Ընթացքում են հիմքերի փորման աշխատանքները:
«Գյուղի նախկին մանկապարտեզը 1998թ.-ից չի գործում: «Քչերը կարող են իրենց թույլ տալ երեխային ամեն օր Աշտարակ տանել-բերել, դեռ մի բան էլ ավելի բարձր վարձավճարով»- մտահոգություն է հայտնել համայնքի ղեկավար Արման Մարգարյանը:
Համայնքի խնդիրների մասին խոսելիս գյուղապետը կարևորել է նաև ոռոգման ջրի համակարգի անցկացումն ու գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: Որպես ձեռքբերում գյուղապետը նշել է, որ տարեսկզբից գյուղում արդեն 23 ամուսնություն է եղել:
Սասունիկ համայնքի կազմում ընդգրկված է նաև Բաքվի փախստականներով վերաբնակեցված Կարին գյուղը: Համայնքի շուրջ 4000 բնակիչները հիմնականում զբաղված են խաղողա•ործությամբ և անասնապահությամբ: Ավելի քան 100 մարդ աշխատում է Սասունիկի /Armenia Wine/ ինու գործարանում:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Մեծ Բրիտանիայի մեր հայրենակիցների նվիրատվությունների շնորհիվ հիմնանորոգվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան ծնարանն ու վիրահատարանը /2009թ./, Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը /2011թ./, Շենգավիթի գիշերօթիկ մանկապարտեզը /2012թ./: Բրիտանահայ համայնքի շարունակական աջակցության շնորհիվ Հայաստանի շուրջ երկու տասնյակ սահմանամերձ դպրոցներ ստացել են դպրոցական գույք եւ պարագաներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան