Վայոց ձորի մարզպետ. Հովիկ Աբրահմայանի ղեկավարությամբ կառավարությունը հաջողությամբ կլուծի իր առջև դրված բոլոր խնդիրները
«Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաջողությամբ կլուծի իր առջև դրված բոլոր խնդիրները՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»,- Վայոց ձորի մարպետ Էդգար Ղազարյանն այս մասին գրել է նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված շնորհավորական ուղերձում:
Նա նաև վստահություն է հայտնել, որ տարբեր պետական պաշտոններում աշխատանքի ընթացքում կուտակած հարուստ փորձառությունը, քաղաքական համակարգում ունեցած հեղինակությունն ու հարգանքը կլինեն նոր կարգավիճակում Հ. Աբրահամյանի հետագա հաջողությունների հիմքը: