Չինաստանում ութ վերջույթով երեխա է ծնվել
Չինաստանի Խոյչժոու քաղաքի ծննդատներից մեկում ծնվել է ութ վերջույթով երեխա: 13 օրական տղա երեխային շտապ տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ վիրաբույժները կտրել են ավելորդ վերջույթները: Այս պահին երեխայի վիճակը գնահատվում է կայուն: Այս մասին հաղորդում է «Վեստի.ռու»-ն:
Աղբյուրը նշում է, որ մասնագետները նշել են, թե մայրը պետք է զույգ երեխա ունենար, սակայն սաղմը սկսել է դեֆորմացվել և դարձել է եղբոր մի մասը: Երեխան լույս աշխարհ է եկել սրտի արատով և թոքաբորբով, այնպես որ որոշ ժամանակ նա կմնա բժիշկների հսկողության տակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում