Կոալիցիա առանց ՕԵԿ-ի. Նախարարները հեռացան
«Օրինաց երկիր» կուսակցությունը կոալիցիայի մաս չի կազմի, ՕԵԿ-ական երեք նախարարներն էլ` Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը դադարեցրել են իրենց անդամակցությունը կուսակցությանը: Այս մասին ՕԵԿ քաղխորհրդի նիստից հետո ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց հրավիրված ասուլիսում:
Մ.Շահգելդյանն էլ ավելացրեց, որ բավարարել են իրենց գործընկերների ցանկությունը` հեռանալ կուսակցությունից ու մաղթեց նրանց հաջողություն: