ՀՀԿ ԳՄ-ն ԱԺ-ի նախագահի թեկնածության հարցը չի քննարկել
Գործադիր մարմնի նիստում քննարկվել է ներքաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցեր.- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` առանց մանրամասնելու, թե արդյո՞ք քննարկվել է այն թեկնածուների անունները, ովքեր կարող են համալրել նոր կառավարության կազմը:
Շարմազանովն ասաց նաև, որ այս նիստի ընթացքում չի քննարկվել, սակայն առաջիկայում կուսակցությունում քննարկվելու է ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելիք թեկնածուի հարցը:
Անդրադառնալով ՕԵԿ-ի խորհրդի որոշմանը` «քաղաքական կոալիցիային հետագա անդամակցության հարցը համարել խնդրահարույց և ոչ նպատակահարմար», Է. Շարմազանովը հայտարարեց` յուրաքանչյուր քաղաքական ուժ, այդ թվում` ՕԵԿ-ն ինքն է որոշում, թե ինչ ճանապարհով շարժվի, իսկ ՀՀԿ-ն հարգանքով է մոտենում քաղաքական ուժերի որոշումներին: