Հ. Դեմոյանը՝ Քեսաբի դեպքերի մասին. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիան ցանկանում էր ճշտել մի քանի հանգամանք
Թուրքիայի կողմից Քեսաբի շուրջ տեղի է ունենում հոգեբանական ահաբեկչական գործողություն: Ասուլիսում նման կարծիք հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ նրա, ցեղասպանություն իրագործած ոճրագործ պետության իրավահաջորդը շարունակում է նույն ցեղասպան գործողություններն իրականացնել:
«Նման գործողությունների հիմնական նպատակն է՝ Թուրքիան հոգեբանորեն ահաբեկում է համայն հայությանը Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմին: Դա ինքնանպատակ չէ, քանի որ ցանկանում են ճշգրտել մի քանի հանգամանք՝ որքանով է հայությունը միասնաբար հանդես գալիս այս հարցում, ինչքան է մեր ներուժը հասնել նրան, որ միջազգային լսարանը հանդես գա դատապարտման հայտարարություններով»,- ասաց Հ. Դեմոյանը:
Նա նշեց, որ միջազգային հանրությանն արձագանքը գոհացուցիչ էր:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում