Իրավունք 09:33 21/04/2014

Դատարանը պարզել է, որ մահվան ելքով վրաերթի հեղինակը դեպքի վայրը չէր լքել ու արդարացրել մասնակի

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին (նախագահող դատավոր` Մուշեղ Հարությունյան) հաջողվել է բացահայտել, որ Վանաձորի քաղաքացի Արշակ Հ.-ն ՀՀ քր. օր-ի 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը երթևեկության կանոնները խախտած անձի կողմից) հատկանիշներով առաջադրված մեղադրանքում անմեղ է:

Վերջինս տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու հետևանքով վրաերթի էր ենթարկել նույն քաղաքի երկու բնակիչների, որոնցից մեկը` տեղում, իսկ մյուսը` հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էին: Արշակ Հ.-ի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ նաև ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Բանն այն է, որ Արշակը, 2012թ-ի մարտի 14-ին, ժամը 2:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքում մեքենան վարել է բնակավայրերում սահմանված թույլատրելի առավելագույն 60կմ/ժ-ը գերազանցող շուրջ 101.6կմ/ժ-ից ավելի արագությամբ, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում և վրաերթի է ենթարկել իրեն հանդիպակաց դուրս եկած հետիոտներին: Համաձայն մեղադրական եզրակացության` վարորդը վթարից հետո տուժածներին թողել է դեպքի վայրում և դիմել փախուստի:

Դատարանը մերժել է մեղադրյալի` ավելի ուշ ցուցմունք տալու պատրաստակամությունը

Նախաքննության ընթացքում Արշակ Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքում նշել է, որ վրաերթի պահին ինքը չի վարել ավտոմեքենան, դեպքի վայրից փախուստի չի դիմել, իսկ մյուս հարցերի կապակցությամբ հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Դատաքննության սկզբում նա կրկին իրեն մեղավոր չի ճանաչել: Առաջադրված մեղադրանքի շուրջ ցուցմունք տալու դատարանի առաջարկին ամբաստանյալը տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է, իսկ դատաքննության ավարտից հետո` դատական վիճաբանությունների փուլում, հանդես է եկել հայտարարությամբ: Նա նշել է, որ իրականում դեպքի օրն ավտոմեքենայի ղեկին ինքն է նստած եղել, մեքենայում երրորդ մարդ չի եղել, ինքը մինչև 06:00-ի սահմաններում գտնվել է դեպքի վայրում: Մեղադրյալը նաև վերը շարադրված հանգամանքների շուրջ մանրամասն ցուցմունք տալու պատրաստակամություն է հայտնել, սակայն դատարանի համոզմամբ` նրա նման պահվածքը գործի քննությունն անհարկի ձգձգելու նպատակ է հետապնդել, քանի որ նրան մեղադրանքի շուրջ ցուցմունք տալու բազմաթիվ հնարավորություն է տրվել, ինչից նա հրաժարվել է: Առաջին ատյանի դատարանն այդ պարագայում դատաքննությունը վերսկսելը համարել է գործը ողջամիտ ժամկետներում քննելու օրենսդրական պահանջներին հակասող քայլ, հատկապես, երբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել` գործով որոշակի եզրահանգումների գալու համար:

ՀՀ քր. օր-ի 244 հոդվածով առաջադրված մեղադրանքի մասով դատարանը գտել է, որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ` այս հոդվածով մեղադրյալի նկատմամբ մեղադրական դատավճիռ արձակելու համար: Չկա որևէ ապացույց, որը կհերքեր ամբաստանյալի այն պնդումը, թե վրաերթ կատարելուց հետո մնացել է դեպքի վայրում և հեռացել է առավոտյան ժամը 06:00-ին:

Վկաները հաստատել են, որ մեղադրյալը չի լքել դեպքի վայրը

Թե նախաքննության և թե դատաքննության ժամանակ վկաներն, ովքեր բնակվում են դեպքի վայրին հարակից տնակներում, պնդել են, որ վթարից հետո մեղադրյալը չի լքել դեպքի վայրը: Նույնը պնդել են նաև շտապօգնության աշխատակիցները` վարորդն ու բժիշկը: Պատիժ սահմանելիս դատարանն ուշադրություն է դարձրել նաև այն հանգամանքների վրա, որ Հարությունյանը կամովին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն և վատառողջ է. նա ՄԻԱՎ վարակակիր է, գտնվում է 3-րդ կլինիկական փուլում, ունի խիստ արտահայտված իմունային անբավարարություն և քրոնիկ հեպատիտ C:

Տուժողի իրավահաջորդը` մահացածներից մեկի կինը, նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2012թ-ի մարտի 14-ին, ժամը 5:30-ի սահմաններում, ամուսնու ընկերը զանգահարել է իրեն և հայտնել, որ ամուսինը վրաերթի է ենթարկվել և գտնվում է Վանաձորի հիվանդանոցում: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ամբաստանյալի ընկերներից մեկը զանգահարել է իրեն և խնդրել հանդիպել: Նա ասել է, որ Արշակը ջահել տղա է, և որ ոչ մի վարորդ ապահովագրված չէ նման դեպքերից: Առաջարկել է մոռանալ ամեն ինչ, քանի որ եթե վարորդը դատապարտվի, միևնույն է, ամուսինը ետ չի գա: Մեղադրյալի ընկերն առաջարկել է նաև հոգալ իր ամուսնու հիվանդանոցային և մյուս բոլոր ծախսերը, որի դիմաց խնդրել է քննիչին դիմում ներկայացնել, որ բողոք չունի: Դատաքննության ընթացքում տիկինը պնդել է, որ ՀՀ Լոռու մարզի դատախազին հասցեագրված դիմումն ինքն է գրել, Արշակ Հ.-ից պահանջ չունի, սակայն հետագայում նրանից ակնկալում է նյութական օժանդակություն:

Դատաքննության ընթացքում մյուս տուժողի իրավահաջորդը նշել է, որ ամուսինը հայրենիքին մեծ ծառայություններ մատուցած անձնավորություն է եղել, ով զոհվել է Արշակ Հ.-ի կողմից հարբած վիճակում կատարած ծանր հանցագործության հետևանքով: Նա դժգոհություն է հայտնել, որ ամբաստանյալը դեպքից հետո դիմել է փախուստի, չի զղջացել իր կատարած հանցագործության համար, որևէ կերպ չի փորձել հարթել պատճառած վնասի հետևանքները:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Արշակ Հ.-ին արդարացրել է մասնակի: ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորել է քրեական գործի քննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցներով` նրան դատապարտելով 6 տարի ժամկետով:

Արդարացման գործերով այլ հրապարակումնր`

Դատարանն արդարացրել է վաշխառության մեջ մեղադրվող քաղաքացուն

31-ամյա ռեժիսորին դատարանն արդարացրել է. Հանրային պաշտպանի հաղթանակը

Մեկ տարում՝ 9-ը արդարացում. Փաստաբան Ռուբեն Հակոբյանը 2013-ը աննախադեպ տարի է համարում

Տանձուտում դժբախտ պատահարի գործով նախաքննությունը «ոստիկանությունը թերի է արել», դատարանն արդարացրել է գործարարին



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}