Էրդողանը մեկնաբանել է իր ցավակցական ուղերձը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է կառավարության կողմից պաշտոնապես տարածված իր ապրիլքսանչորսյան ուղերձին:
Էրդողանը շեշտել է, որ ցավակցական ուղերձը վերաբերում է ոչ միայն հայ զոհերի թոռներին, այլև նույն ժամանակաշրջանում մահացած օսմանցի մյուս քաղաքացիների` թուրքերի, բոսնիացիների, ալբանացիների և լազերի թոռներին: Բոլորի զոհերի հոգիներին հանգստություն մաղթելով`Էրդողանը նշել է, որ «հիշատակման միջոցառումները երբեմն օգտագործվում որպես շահագործման միջոց աշխարհում», ինչին իրենք դեմ են:
«Մեր կողմից անհրաժեշտ քայլերից բացի հարկ կա նաև, որ հակառակ կողմն էլ անհրաժեշտ քայլ կատարի: Մենք բոլոր քայլերը կատարեցինք, քայլ անողը մենք եղանք: Ոչ վաղ անցյալում մեր ատրգործնախարարը Հայաստանում էր: Շվեյցարիայի հետ բանացկություններ ունեցանք, նրանք էլ են այդ հարցում կարևոր քայլեր կատարել»,- ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` ասել է Էրդողանը:
Նշենք, որ Էրդողանի ցավակցական հայտարարությունը քննադատել է «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին: Մեկ այլ ընդդիմադիր գործիչ էլ` «Ժողովրդահանրապետական կուսակցության» փոխնախագահ Ֆարուք Լողօղլուն, ուշացած է համարել այդ ուղերձը` ասելով. «Ինչու տարիներ շարունակ կառավարությունը ղեկավարող վարչապետը 2014 թվականն ընտրեց այդ հայտարարության համար»:
Նախորդիվ`
Էրդողանի ուղերձը թուրքական ժխտողականության նոր մոտեցումն է. Թուրքագետ
Էրդողանը ցավակցություն է հայտնել «15 թվականի դեպքերի» հետ կապված (Լրացված)