Հայ հաքերները թուրքական կայքերի էջերից պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Հայ հաքերները Հայոց ցեղասպանության օրվա մասին թուրք հասարակությանը հիշեցրել են թուրքական կայքերից:
Ապրիլի 24-ի հետ կապված սպասվող կիբեր֊հարձակումները սկսվել են 23-ի գիշերվանից։ Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Հայկական Կիբեր բանակ և ASALA հաքերային խմբերը մի շարք թուրքական կայքերում «Recognize The Armenian Genocide 1915» գրությունն ու SOAD ռոք խմբի Ցեղասպանության մասին երգն են տեղադրել:
Հաքերային հարձակման ենթարկված կայքերում Թուրքիայի կառավարությանը պատկանողները (.gov.tr) ևս կան:
Նշենք, որ երեկ գիշերվա դրությամբ դեռ թուրքական և ադրբեջանական հաքերների ակտիվություն չէր դիտվում։