Խուճապի ու անհանգստության լուրջ հիմքեր կան. Հայրիկյան (տեսանյութ)
«Երբ ամիսներ առաջ ես ասացի, որ մենք հիմա ավելի ծանր վիճակում ենք, քան 1915 թվականի ցեղասպանությունից առաջ, շատերն այսպես արձագանքեցին, թե Հայրիկյանը չափազանցության մեջ է ընկել: Իրականում եթե լավ ուսումնասիրել ես պատմությունը՝ կարողանում ես սպասվող իրադարձությունները կանխատեսել»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը Հայրիկյանը նշեց, որ խուճապի ու անհանգստության լուրջ հիմքեր կան:
«Այս ամենը կանխելու ամենակարճ ճանապարհն իշխանության հրաժարականն է»,-ավելացրեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին