Քոչարյանը Հայաստանի հետ իր ապագան չի կապում. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Դեպրեսիայի մեջ ընկնելու ամենակարճ ճանապարհը անցյալի իդեալականացումն է: Հենց որ մենք սկսում ենք ինքներս մեզ և ուրիշներին ներկայացնել մեր մանկությունը, պատանեկությունը կամ երիտասարդությունը՝ որպես չընդհատվող հաճույքների և վայելքների շղթա, որից, ավաղ, այս հասուն տարիքում ստիպված ես հրաժարվել ՝ այդ պահին «դարդոտվելը» մեկից մեկ է:
…Նրանք, ովքեր հարստացել են Ռոբերտ Քոչարյանի օրոք, պնդում են, որ «այն ժամանակ երկիրը զարգանում էր»: Հավանաբար, նվազագույն աշխատավարձը 1000 դոլար էր կամ հացի գինն էր 10 դրամ: Կամ՝ արտագաղթ չկար: Կամ էլ՝ ժողովրդավարությունն էր ծաղկում: Եվ հիմա, եթե նորից Քոչարյանը գա, նրանք 10 տարով կերիտասարդանան և նոր թափով կհարստանան: Ճիշտ է, ինքը երկրորդ նախագահն այդ պատրանքները, հավանաբար, չի կիսում՝ նրա թոռնիկը ծնվել է Միացյալ Նահանգներում և, հետևաբար, մեխանիկորեն դարձել է ԱՄՆ քաղաքացի: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Քոչարյանը Հայաստանի հետ իր ապագան չի կապում: Պարզապես պետք չէ անցյալն իդեալականացնել՝ անցյալում կարելի է գտնել թե դրական և թե բացասական երևույթներ: Հակառակը մտածելը դեպրեսիայի բուն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին