Ռուբեն Հայրապետյան. Շատ նախարարներ էլ կան, ովքեր մի օր կհասկանան, որ երկրի համար խայտառակություն են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի փոխհարաբերությունները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ շատ լարված են:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք միմյանց տեսնելիս անգամ չեն բարևում:
Սակայն, Ռ. Հայրապետյանը թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը որևէ խնդիր չունի Հ. Աբրահամյանի հետ. «Ես ձեզ ասեմ, նախ՝ Հովիկ Աբրահամյանն իմ կուսակցական գործընկերն է, իմ կուսակցության նախագահի տեղակալն է: Իմ երկրի վարչապետն է ու իշխող կուսակցության ներկայացուցիչն է, որի անդամ եմ ես»:
Իսկ ինչ վերաբերում է Գ. Բեգլարյանին. «Ես կարող եմ, որպես մարդ, լինեն մարդիկ, որոնց հետ որևէ հարաբերություն չունենամ: Այո, Բեգլարյան Գագիկի մասին է խոսքը»,–ասել է Հայրապետյանը՝ հավելելով, որ ինքը հեռացել է քաղաքականությունից ու չի վերադառնա:
«Ես կարծում եմ, որ շատ նախարարներ էլ կան, ովքեր մի օր կհասկանան, որ իրենք երկրի համար խայտառակություն են»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին