Հասարակություն 16:39 22/07/2014

Սփյուռքահայ հյուր երեխաները քնում են հատակին, իսկ Սփյուռքի նախարարությունը տեղում չէ

Հեղինակ` Լիա Խոջոյան

Ավելի վաղ Panorama.am-ը արդեն տեղեկացրել էր այն խայտառակ պայմանների մասին, որոնցում սփյուռքահայ երեխաներին պարտադրում է բնակվել Սփյուռքի նախարարությունը այն մեկ ամսվա ընթացքում, ինչ նրանք հայրենիքում են և մասնակցում են սփյուռքահայ երեխաների համար հայոց լեզվի և գրականության արագացված դասընթացներին: Հիշեցնենք, «Շիրակ» հյուրանոցի համարներից մեկում արդեն 7 երեխա է բնակվում և 8-րդին պարտադրում են միանալ նրանց և երկու շաբաթ ապրել այդ նույն սենյակում` քնելով հատակին փռած ներքնակի վրա: Ինչին, բնական է, ծնողը դեմ է:

Panorama.am-ը փորձեց «Շիրակ» հյուրանոցի ադմինիստրացիայից ճշտել, թե ինչպես է պատահել, որ երեխաներին տեղավորում են իրար գլխի վրա լցված կամ ինչ է նշանակում հատակին ներքնակ փռել, սակայն հյուրանոցից մեզ փոխանցեցին, որ այդ հարցերոը կարող ենք պարզել կազմակերպիչների հետ, որոնք էլ վճարել են և ամրագրել են այդ համարները: Հետաքրքրվեցինք` երբ նախարարությունից ամրագրել են սենյակներ երեխաների համար, տեղեկացված են եղել, որ 7-8 երեխա մեկ համարում պետք է բնակվի՞:

«Գիտեք, այդ բոլոր հարցերը ավելի լավ կլինի ուղղեք իրենց»,- եղավ պատասխանը:

Հակադարձեցինք` եթե նախարարությունից պարտադրեն հյուրանոցի միջանցքներից մեկում կամ զուգարանում ներքնակ փռել, որովհետև խիստ անհրաժեշտ է բոլոր երեխաներին տեղավորել, անելո՞ւ եք:

«Իրենց հետ խոսացեք»,- միայն ասաց աշխատակցուհին:

Հաջորդ հարցը` նորմալ է արդյոք, որ հյուրանոցայաին համարի դուռը ապակուց է, որի վրա փալաս է փռած, իսկ սենյակում էլ մի հատ միանման մահճակալ չկա, մնացած երեխաներն էլ, ում բախտ չի վիճակվել մարդավարի անկողին ունենալ, ստիպված են քնել հատակին փռած ներքնակների վրա,  տիկինը փոքր ինչ լռեց, այնուհետ ասաց. «Նորմալ է գուցե իրենց համար, եթե իրենք դա են պատվիրել»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքան գումարով  է այդ համարը մեկ ամսվա համար ամրագրել Սփյուռքի նախարարությունը, աշխատակիցն ասաց, որ չի կարող այդ մասին ասել:

Ամեն դեպքում մեր հարցադրմանը` 7 հոգանոց համար ունե՞ք տիկինը նախ լռեց, հետո էլ ասաց, թե միայն այդ մեկն է, բայց քանի որ անձամբ ենք տեսել այդ այսպես կոչված համարը, ապա կարող ենք պնդել, որ դա ոչ թե համար է, այլ ինչ-որ սենյակ, որտեղ պահվում են ավելորդ իրերը:

Ի դեպ, «Շիրակ» հյուրանոցի պաշտոնական էջ այցելելով էլ պարզեցինք, որ հյուրանոցն իսկապես չունի 7 հոգանոց համար: Ավելին` բոլոր համարները երկտեղանոց են, որոնք թույլ են տալիս ավելացնել մեկ կամ երկու մահճակալ և գոյություն ունի նաև Apartment տեսակի համար, որը ավելի քան համոզված ենք, որ 7 տեղանոց չէ և հաստատ այն փնթի համարը չէ, որ տեսել ենք, քանի որ գինը` 130 հազար դրամ մեկ գիշերվա համար, նման պայմաններ հաստատ չէր հանդուրժի: Սակայն հյուրանոցից գերադասեցին լռել, թե այդ ինչեպս ստացվեց, որ 7-8 հոգու համար նախատեսված համար չունեցող հյուրանոցում նման հարմարություններ ստեղծվեցին, որտեղ էլ պարտադրված ապրում են եվրոպական երկրներից ժամանած սփյուռքահայ երեխաները:

Ինչ վերաբերում է այս ամբողջ շիլա-շփոթի պատասխանատու Սփյուռքի նախարարությանը, ապա նախարարությունից մեզ պատասխանեցին (ժամը 15.38 -ին), որ մեզ ոչ ոք պատասխանել չի կարող, քանի որ բոլորով գնում են ինչ-որ միջոցառման և լսափողը ցած դրեցին` առանց հասկանալու, թե ինչումն է խնդիրը:

Թեև համոզված ենք, որ հասկանային էլ դույզ-ինչ նորմալ պատասխան չէին էլ տալու… ի՞նչ պատասխան, եթե նման պայմաններ են պարտադրվում երեխաներին: Իսկ թե որքան գումար է հատկացվում երեխաների բնակվելու և սնվելու համար այդ ծրագրի շրջանակում` սա արդեն այլ հարց է, որը նույնպես քննարկման առարկա պետք է դառնա:

Հարակից հրապարակում`

Ո՞վ է մեղավոր սփյուռքահայ երեխաների այս պայմաններում բնակվելու համար (Լուսանկարներ)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am
12:29
Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}