Օդանավը վթարային վայրէջք կատարել է բնակելի տարածքում, այրվել է երկու տուն. Մանրամասներ
«TransAsia Airways» ավիաընկերությանը պատկանող ATR-72 օդանավը, ինչպես արդեն հայտնել ենք, վթարային վայրէջք է կատարել Թայվանում, ինչի հետևանքով 51 մարդ զոհվել է: Օդանավում եղել է 54 մարդ և անձնակազմի 4 անդամներ, փոխանցում է РИА Новости-ն` վկայակոչելով Taiwan News-ին:
Օդանավը վայրէջքի փորձ է կատարել վայրէջք կատարել Մագուն քաղաքի օդանավակայանում, որը սակայն անհաջող է եղել: Օդաչուները խնդրել են ևս երկրորդ անգամ վայրէջք կատարել, սակայն դիսպետչերների հետ կապը անհետացել է:
Աղբյուրը հաղորդում է, որ օդանավը վայր է ընկել Հուսի բնակելի տարածքի մոտակայքում` վնասելով երկու բնակելի տուն, որոնք արդյունքում այրվել են: Առայժմ հայտնի չէ` կա՞ն արդյոք զոհեր:
Ըստ նախնական տվյալների, ավիաաղետի պատճառ են դարձել եղանակային վատ պայմանները. Վերջին մի քանի օրերին տարածաշրջանում գլուխ էր բարձրացրել «Ռամասուն» փոթորիկը, որի հետևանքով տասնյակ մարդկային զոհեր էին գրանցվել:
Հարակից հրապարակում`
Նոր օդային աղետ` այս անգամ Թայվանում. Կա 51 զոհ