Լյովը Գերմանիայի հավաքականը կգլխավորի մինչև 2016 թ.
Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը որոշել է շարունակել աշխատանքն այդ թիմում: Հիշեցնենք, որ 54-ամյա մասնագետը Գերմանիայի ֆուտբոլային միության հետ պայմանագիրը երկարաձգել է անցած տարի, և հիմա կողմերը պարզապես որոշել են չլուծարել համաձայնագիրը:
«Ներկա պահին ես մտադիր եմ շարունակել աշխատանքը Գերմանիայի հավաքականում, որին պետք է պատրաստեմ Եվրոպայի 2016 թ. առաջնությանը: Առայժմ այլ որոշում չունեմ»,- Լյովի խոսքերը մեջբերել է «Bild»-ը:
Հիշեցնենք, որ Լյովի գլխավորությամբ Գերմանիայի ընտրանին Բրազիլիայում հռչակվեց աշխարհի չեմպիոն` եզրափակչում 1:0 հաշվով առավելության հասնելով Արգենտինայի ազգային թիմի նկատմամբ: