Ռուսներ, ֆրանսիացիներ, գերմանացիներ...կործանված «Air Algerie»-ի բազմազգ ուղևորները
Ալժիրի հեռուստաընկերությունը հայտնում է, որ Air Algerie-ի կործանված ինքնաթիռում եղել են տարբեր ազգությունների ուղևորներ: Նրանց թվում 8 լիբանանցիներ, Ֆրանսիայի 50 քաղաքացի, Բուրկինա-Ֆասոյի 25 քաղաքացի, 6 ալժիրցիներ, չորս գերմանացիներ, ինչպես նաև ռուսներ. Վերջիններիս թիվը դեռ հայտնի չէ: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն:
Աղբյուրը նշում է, որ ինքնաթիռում եղել են նաև այլ երկրների քաղաքացիներ, տեղեկատվությունն այս առումով ճշտվում է: Ինչ վերաբերում է անձնակազմի անդամներին, ապա հայտնի է, որ 2 օդաչուներն ու անձնակազմի մյուս չորս անդամները Իսպանիայի քաղաքացիներ են եղել:
Վերջին տվյալների համաձայն` Նիգերի մայրաքաղաքի մերձակայքում կործանված ինքնաթիռում եղել է 119 ուղևոր:
Հարակից հրապարակում`
«Air Algerie» ինքնաթիռը կործանվել է Նիգերի մայրաքաղաքի մերձակայքում