«Արսենալը» գայթակղում է խորամանկ առաջարկով
«Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին փորձում է համոզել Խեդիրային` «Ռեալից» տեղափոխվել լոնդոնյան թիմ: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Արսենալն» առաջարկն ուզում է կատարել խորամանկ ճանապարհով` առաջ անցնելով Լոնդոնի մյուս թիմից` «Չելսիից», ով ևս մտադիր է Խեդիրային հրավիրել իր ճամբար:
Արսեն Վենգերի թիմը գերմանացի կիսապաշտպանին գայթակղում է ընկերական ճանապարհով, քանի որ տեղափոխության դեպքում թիմում կլինեն Գերմանիայի հավաքականի 4 ֆուտբոլիստներ` Մերտեզակերը, Օզիլը, Պոդոլսկին և Խեդիրան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն «Արսենալի» 2 ֆուտբոլիստներ մարզական կարիերան կարող են շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում»: